ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոբերտ Քոչարյանը իշխանության համար ամենահարմար ընդդիմությունը կլինի. Ալեն Սիմոնյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ես արարողակարգային հարցերով չեմ զբաղվում եւ չգիտեմ՝ հրավիրել են Արցախի ղեկավարությանը, թե չեն հրավիրել, բայց միեւնույն  ժամանակ եթե տոնը համայն հայությանն է, պե՞տք է հրավեր լինի, եթե ինչ–որ հայ գալիս է այնտեղ, մենք պետք է ասենք՝ ինչո՞ւ ես եկել այնտեղ»,–նշեց նա:

Հարցին՝ այնուամենայնիվ եթե պարզվի հրավեր չի եղել, ինչպիսի՞ն կլինի իր վերաբերմունքը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Եկեք պարզենք հրավեր եղել է, թե չէ, ես չեմ կարծում, որ ապրիլի 24-ը, Անկախության օրը, Սարդարապատի օրը հրավերով է, այսինքն եթե չենք հրավիրում, մեզ համար այդ օրը տոն չի»։

Դիտարկմանը, որ Մայիսի 28-ին քաղաքում տոնական տրամադրություն չկար, ի տարբերություն մայիսի 9-ը. «Դուք հարց եք տալիս, որը զուտ էմոցիոնալ ոլորտում է, ես երեկ քայլել եմ փողոցներով, մարդիկ ինձ շնորհավորել են, տեսել եմ սեղանների շուրջ գինի խմող եւ տոնը նշող մարդկանց, հիմա մարդ կա՝ չի քայլել, չի զգացել այդ տոնը, կախված է մարդկանց վերաբերմունքից։ Մայիսի 9-ը եռատոն է, ոչ միայն Հայաստանի նորանկախ պատմության մեջ կարեւոր օր է, այլ նաեւ համաշխարհային պատերազմում մենք 600 հազարի հասնող զոհ ենք տվել, որը բավականին մեծ թիվ է։ Քաղաքացու օրը մի քիչ ավելի վատ նշվեց, միգուցե մյուս տարի ավելի լավը կլինի, եկեք էմոցիաների դաշտ չմտնենք»։

Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքական դաշտ մտնելու մասին հայտարարությունից՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Այսինքն ֆիքսում ենք, որ ինքը քաղաքական պայքարի մեջ չէր եւ այսուհետ ես ազատ եմ ու դուք ազատ եք բոլոր այն մարդկանց, որոնք կպնդեն, թե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվել է քաղաքական հետապնդում, կարող ենք ասել, որ նա քաղաքականությամբ չի զբաղվել եւ մեղադրանքն առաջադրվել է այն ժամանակ, երբ նա քաղաքականությամբ չի զբաղվել»։

ԱԺ փոխնախագահը, սակայն, կարծում է՝ Քոչարյանը իշխանության համար հարմար ընդդիմություն կարող է լինել. «Ես համարում եմ, որ ինձ համար ամենահարմար ընդդիմությունը կարող են լինել, որովհետեւ իրենք նախկինում բավականին բացասական հետք են թողել ՀՀ–ում, եւ ինձ՝ որպես իշխանության ներկայացուցչի հեշտ լինի թե՛ քննադատել, թե՛ իրենց հետ բանավեճի մեջ մտնել։ Այնուամենայնիվ, ես կարծում  եմ ընդդիմոիւթյուն կարող են լինել ուժեր, մարդիկ, որոնք անմիջական շփում ունեն ՀՀ քաղաքացիների հետ, գիտեն նրանց ցավերը, խնդիրները, իրենց պարագայում ես խիստ կասկածում եմ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular