ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպիսի՞ սկեսուր եք Դուք՝ համաձայն կենդանակերպի նշանի

ՖՈՏՈ

Խոյ

Խոյը հիպերակտիվ սկեսուր է, ով իրեն համարում է ամեն ինչում լավագույնը և դա ձգտում է ցուցադրել իր հարսին։ Նա բոլորից լավ է պատրաստում, տունը մաքրում ու նույնիսկ հարսից լավ է հոգ տանում իր որդու մասին։

Նրա կարծիքի հետ ավելի լավ է համաձայնել, նույնիսկ, եթե դա այդպես չէ։ Խոյ սկեսրոջ հետ կոնֆրոնտացիայի մեջ մտնելն անիմաստ է։ Ավելի լավ է գլխով համաձայնության նշան անել, իսկ նրա հեռանալուց հետո անել այնպես, ինչպես  ուզում ես։ Բայց պատրաստ եղեք այն բանին, որ ձեր ամուսնու մայրը ձեր տանը հաճախակի հյուր է լինելու, և դուք ստիպված եք հաշտվել նրա խորհուրդների ու բարոյախրատական ճառերի հետ։

Ցուլ

Ցուլն աշխարհում ամենահամբերատար սկեսուրն է, ով շատ երկար կուլ կտա իր հարսի ցանկացած արարք։ Նույնիսկ, երբ որդին սկսում է բողոքել կնոջից, նա կգտնի այդ զույգին հաշտեցնելու հնարը։ Բայց նրա համբերությունը չարաշահել չարժե։

Որոշակի պահի նա կարող է պայթել, և այդ ժամանակ հարսի բախտը պարզապես չի բերի։ Սա խաղաղասեր կին է, ով ամեն կերպ կօգնի նորապսակներին և նյութապես, և երեխաների խնամքի հարցում։

Միևնույն ժամանակ՝ Ցուլի նշանին պատկանող սկեսուրը պաշտում է, երբ լսում են իր խորհուրդները, ու ծարավի է հարսի կողմից ուշադրության։ Այս կինը հազվադեպ է սկանդալներ սարքում, և միայն այն դեպքում, երբ հարցը վերաբերում է փողին։

Երկվորյակ

Երկվորյակի նշանին պատկանող ներկայացուցիչներին կարելի է ամենաժամանակակից տատիկ ու ամենաառաջադեմ սկեսուր անվանել։ Նա իր հարսին ցույց կտա հնարավոր բոլոր զեղչեր առաջարկող խանութների տեղերը, կսովորեցնի տնտեսել ու գտնել էժան ու ձրի տարբերակներ։

Միևնույն ժամանակ՝ նա նաև բավականին անկեղծ և ուղղամիտ կին է, ով միշտ հարսի դեմքին կասի այն ամենը, ինչ մտածում է նրա մասին, նաև նրա՝ ամուսնու հետ ունեցած հարաբերությունների մասին։ Ճիշտ մոտեցման դեպքում հարսը շատ լավ ընկերուհի կարող է դառնալ այսպիսի սկեսրոջ համար, ինչը միայն օգտակար կլինի ողջ ընտանիքի համար։ Այսպիսի սկեսրոջից ցանկալի է առանձին ապրել։ Համատեղ կենցաղը կարող է վատ անդրադառնալ ամուսնու և կնոջ հարաբերությունների վրա։

Խեցգետին

Հարսի նկատմամբ այս սկեսուրն ինքնատիպ վերաբերմունք ունի։ Նա անսահմանորեն սիրում է իր որդուն, իսկ հարսին ընկալում է՝ որպես իր տղայի ծառայի։ Եվ թեպետ այդ մասին չի բարձրաձայնում, նրա վարքագծում ու ժեստերում դա հեշտությամբ է կարդացվում։ Դրա համար էլ ցանկացած կոնֆլիկտի դեպքում սկեսուրն իր որդուն է աջակցում։ Բայց այս կինը նաև դրական գծեր ունի։ Նա շատ է սիրում իր թոռներին ու անընդհատ հոգ է տանում նրա մասին, իսկ դա նշանակում է, որ դուք միշտ նրա խնամքին կարող եք թողնել ձեր երեխաներին ու ամուսնու հետ ժամանակ անցկացնել։

Այսպիսի սկեսրոջ հետ համատեղ կեցությունը ծայրահեղ ռիսկային է ու կուղեկցվի հարսի ու սկեսուրի մրցակցությամբ։

Առյուծ

Առյուծ մայրիկը բարեսիրտ ու ընկերասեր սկեսուր է, ով հաճույքով կմասնակցի ձեր յուրաքանչյուր տոնին, քանի որ պարզապես պաշտում է աղմկոտ միջոցառումները։ Նա ուրախ և շռայլ կին է, բայց նաև իր նկատմամբ է նման վերաբերմունք պահանջում։ Միևնույն ժամանակ՝ Առյուծ սկեսուրը շատ հպարտ է։

Նա չի իջնի մինչև ընտանեկան կոնֆլիկտների քննարկում, չի բամբասի հարսից ու նրանց փոխհարաբերությունների մասին չի պատմի իր ընկերուհիներին։ Իր հարսին նա միշտ կլսի ու իսկապես օգտակար խորհուրդ կտա։ Իսկ ահա վիճել այսպիսի սկեսրոջ հետ խորհուրդ չի տրվում, քանի որ նրա վստահությունը վերադարձնելը շատ դժվար կլինի։ Իսկ ինչ վերաբերում է միասին ապրելուն, դա անհնար է, քանի որ Առյուծ կնոջ անկախ բնավորությունը նրան թույլ չի տա ապրել երեխաների հետ։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular