ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտենք՝ ինչ եղավ «Ելք»-ի հետ 2018 թ-ին․ հիշում ենք բոլորի բոլոր ճանապարհները․ Արփի Դավոյանը՝ Անի Սամսոնյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 29-ին, դեմ քվեարկեց «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին, որով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր թափանցիկ դարձնել ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի  համար իրականացվող գնումները։

Սակայն մինչեւ քվեարկությունը բավական թեժ բանավեճ ծավալվեց:

Նախ, «Լուսավոր Հայաստան»-ից Գեւորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ նախկինում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կատարվող գնումները հրապարակային էին, սակայն դեռ Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ անհամաչափ շատ ծախսեր էին կատարվել, որը հայտնվել էր մամուլում ու մեծ աղմուկ էր բարձրացել: Դրանից հետո «նախկին ռեժիմը որոշել էր, որ գործի թաքուն»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ սա այն նախագիծն է, որին դեմ են քվեարկել դեռեւս «Ելք» դաշինքի ժամանակ. «Ես զարմանում եմ, որ այն մանիպուլիացիաները, որ եղան, որից հետո պարզաբանում մտցրվեց, որից հետո վարչապետն այստեղ ասեց՝ գրոտեսկ է արել եւ ներողություն է խնդրում: Դուք շարունակում եք պնդել այդ մանիպուլիացիոն փաստարկները։ Նախագիծը անվտանգության առումով որեւէ խնդիր չի առաջացնում, ուղղակի թափանցիկություն է առաջացնում»,-ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ներկայացրեց հիմնավորումը․ «Ռազմական տեխնիկայի սպառազինության, ռազմամթերքի եւ ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքների աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերումը.. եթե դուք չեք տեսնում ազգային անվտանգության խնդիր, դա ձեր իրավունքն է»,-ասաց նա։

Իր հերթին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, դիմելով Էդմոն Մարուքյանին, նշեց, որ նա մանիպուլիացիա է անում՝ «Ելք» դաշինքի անունը տալով։ «Պատմական փոփոխություններ են տեղի ունեցել, իրավիճակ է փոխվել եւ «Ելք»-ի հայտարարությունը խնդրում ենք այլեւս չվկայակոչել, որովհետեւ ահագին բան է փոխվել, որից բոլորը տեղյակ են»,-ասաց նա։

Մարուքյանը տեղից արձագանքում էր, որ պետք չէ իրենց վախեցնել։

«Ոչ մեկ ձեզ չի վախեցնում, մի արձագանքեք տեղից»,-նշեց Դավոյանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանին կոչ արեց այլեւս Էդմոն Մարուքյանին նման հորդորներով չդիմել. «Սա պայմանավորված է նախկին մերժված իշխանության գործելաոճի շարունակությաբ: Ձեր այժմյան դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ դուք հիմա իշխանություն եք: Մենք դա շատ լավ հասկանում ենք:

Իսկ տիկին Դավոյանին ես ուզում եմ ասել մեկ բան. Էդմոն Մարուքյանը եղել է «Ելք» դաշինքի առաջին համարը եւ կվկայակոչի այդ դաշինքի գործունեության վերաբերյալ փաստեր երբ կուզի եւ ինչքան կուզի»։

Ի պատասխան Արփի Դավոյանը նշեց․«Տիկին Սամսոնյան, մենք բոլորս հիշում ենք՝ ով է «Ելք» դաշինքի առաջին համարը եւ ինչ եղավ «Ելք» դաշինքի հետ 2018 թվականին: Այնպես որ մի՛ հիշեցրեք, մենք հիշում ենք բոլորի բոլոր ճանապարհները»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular