ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացվեց «Բարի Սամարացի» ընկերության 5-րդ ֆիրմային խանութը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարի Սամարացի» ընկերության պահանջարկը գնալով աճում է, և հաճախորդների ցանկություններն իրականություն դարձնելու համար օրերս, մայրաքաղաքում բացվեց «Բարի Սամարացի» ընկերության հերթական ֆիրմային խանութը:

 

Բացման հանդիսավոր արարողության մասնակիցները Orer.am-ի հետ զրույցում ուրախությամբ նշեցին, որ խանութի բացումն իսկական տոն է իրենց համար, քանի որ ընկերության կողմից արտադրվող էկոլոգիապես մաքուր և բարձրորակ մսամթերքից պատրաստված ողջ արտադրանքն այլևս ներկայացված կլինի մեկ տեղում և իրենք ստիպված չեն լինի իրենց նախընտրելի մսամթերքը գնելու համար այցելել սուպերմարկետներ:

«Մեր ընտանիքը երկար տարիներ է միայն օգտվում է «Բարի Սամարացի» ընկերության կողմից արտադրած ապրանքատեսականուց, քանի որ այն համեղ է, թարմ է և շատ օգտակար: Մեր ընտանիքում միայն այս ընկերությունից ենք օգտվում: Այլ ապրանքանիշների արտադրանքը չեն գնում, քանի որ «Բարի Սամարացի» ընկերությունը երկար տարիներ լինելով մեր կողքին կարողանում է այնպիսի որակյալ մսամթերք առաջարկել սպառողին, որ այլ ընկերությունների արտադրանքը փորձելու կարիք չի լինում»,- ասաց Մարուսյա Հակոբյանը:

Մասնաճյուղի տնօրեն Արմեն Գալստյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ «Բարի Սամարացի» ընկերության արտադրած մսամթերքն ու կիսաֆաբրիկատները մեծ սպառում ունեն մայրաքաղաքում: Հաշվի առնելով դա, ընկերությունը որոշում է կայացրել բավարարել բնակիչների պահանջը և նրանց նախընտրած վայրում բացել հերթական մասնաճյուղը:

«Ինչպես տեսնում եք, «Բարի Սամարացի» ընկերության կողմից արտադրվող սննդամթերքի ողջ տեսականին այստեղ ներկայացված է: Խանութի բացմանը մասնակցում են բավականին շատ հաճախորդներ: Նրանք իրենց գոհունակությունը հայտնեցին, որ ֆիրմային խանութ բացելով իրենք հնարավորություն կունենան մեր արտադրանքն ամբողջությամբ ներկայացված տեսնել մեկ տեղում: Հաճախորդները հնարավորություն ունեն լայն ընտրություն կատարելու, ինչն էլ ուրախացրել է մեր սպառողներին»,- ասաց Ա. Գալստյանը:

Ովքեր դեռ չեն հասցրել ծանոթանալ «Բարի Սամարացի» ընկերության արտադրանքին նա խորհուրդ տվեց մեկ անգամ փորձել: Ֆիրմային խանութի տնօրենը համոզված է նաև, որ իրենց արտադրանքը մեկ անգամ փորձելուց հետո, այլևս այլ մսամթերք չեն փնտրի շուկայում, քանի որ, ինչպես հայտնի է, «Բարի Սամարացի» ընկերությունը իր հաճախորդներին մշտապես թարմ մսից պատրաստված, էկոլոգիապես մաքուր և անվնաս սննդամթերք է առաջարկում, ինչն էլ չի վրիպում համադամասեր սպառողի աչքից:

«Ցանկանում եմ, որ սպառողները միշտ ընտրի որակյալ սննդամթերքը, որպեսզի առողջ լինի: Մենք էլ մեր կողմից ենք ամեն ինչ անում, որպեսզի սպառողները մշտապես այնպիսի բարձր տրամադրություն ունենան, ինչպիսին ունեն այսօր»,- ասաց Ա. Գալստյանը:

Խանութի բացման արարողության ժամանակ ներկաներին զվարճացնելու և տոնական բարձր տրամադրություն ապահովելու համար ընկերությունը հրավիրել էր նաև դերասանների, ովքեր ամեն ինչ արեցին, որ օրն իսկապես երկար հիշվի բոլոր ներկաների համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular