ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել քրեակատարողական հիմնարկի ծառայողին ծանր հանցագործության մեջ մեղադրելու համար

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ռուբեն Ց.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի մայիսի 28-ին նույն քրեակատարողական հիմնարկի ծառայողը պահանջել է հանձնել բջջային հեռախոսը, որից ինքը հրաժարվել է՝ փորձելով այն պատուհանից դուրս նետել:

Այդ պատճառով հիշյալ ծառայողը ոլորել է թևերը և բռնություն կիրառել իր նկատմամբ, ապա տ եղափոխել է պատժախուց, որտեղ շարունակել է իր նկատմամբ բռնություն կիրառել: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունից:
ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվել նախաքննություն:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են դատապարտյալի հաղորդման մեջ նշված դրվագների բոլոր հանգամանքները:
Նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ դատապարտյալ Ռուբեն Ց.-ն, գիտակցելով, որ իր կողմից տրված տեղեկատվությունը կեղծ է՝ ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է հիշյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողին:


Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հերքվել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից հանցագործություն կատարելու հանգամանքը, ուստի որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:

Միաժամանակ, ծանր հանցագործության մեջ մեղադրելով՝ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել Ռուբեն Ց.-ին:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular