ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ գիտնականը՝ գիտական նոր ուղղության հիմնադիր

ՄՇԱԿՈՒՅԹ
 

Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, դասախոսների և մասնագետների միջազգային ասոցիացիա՝ Ռուսաստանի բնագիտության ակադեմիան վերջերս Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի դոցենտ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու՝ Գևորգ Կարակոզովին շնորհեց «Նոր գիտական ​​ուղղության հիմնադրի» կոչում: Ուղղության անվանումն է՝ «Միասանական  տեղեկատվական մոդելում համընդհանուր ռեսուրսային ներուժի ինտեգրման միջոցով ձեռնարկության կառավարման հայեցակարգ»։

Անկասկած, սա նշանակալի իրադարձություն է ոչ միայն Գ․Վ․Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի, այլև հայրենական գիտության կյանքում, ինչի կապակցությամբ մենք հանդիպեցինք անվանի գիտնականին։

 
 
Реклама 22
 

- Պարոն Կարակոզով, նախ ընդունեք մեր ջերմ շնորհավորանքները «Նոր գիտական ուղղության հիմնադրի» պատվավոր կոչմանը արժանանալու առիթով։ Կխնդրեի մի փոքր մանրամասնեք, ինչի մասին է խոսքը։

- Շնորհակալություն շնորհավորանքների համար: Եթե հակիրճ  լինեմ, ապա կասեմ հետևյալը. իմ կողմից մշակած տեղեկատվական մոդելը թույլ է տալիս ձեռնարկությունների մտավոր, ֆինանսական, տեխնոլոգիական և մարդկային հնարավորությունները դիտարկել  համապարփակ (ինտեգրանցված)՝ մեկ միասնական համակարգում: Այս մոտեցումը հնարավորություն է ընձեռում  ռեսուրսային ներուժը ֆինանսական արդյունքի փոխակերպման գործընթացը զգալիորեն օպտիմալացնել և կտրուկ բարձրացնել կառավարման արդյունավետության մակարդակը։ Մշակված մոդելի կիրառմամբ կարող ենք ստանալ ձեռնարկության ընթացիկ վիճակի համալիր և օբյեկտիվ գնահատականը, հաշվարկել ռիսկերը և կանխատեսել զարգացման հեռանկարը: Այն իր մեջ ներառում է նաև հնարավությունների հետագա վերլուծությունը։ Քանի որ այս գիտամեթոդական մշակումն, ըստ էության, տնտեսագիտության ոլորտում նորարարություն է, ուստի վերոնշյալ ակադեմիայի փորձագիտական հանձնաժողովն ինձ արժանացրեց այդ կոչմանը։

Մենք տեղեկացանք նաև, որ այդ նույն ակադեմիան անցած տարի Գևորգ Կարակոզովին շնորհել էր Ակադեմիայի պրոֆեսորի պատվավոր կոչում, ուստի հարկ համարեցինք խնդրել հարգարժան գիտնականին թվարկելու իր գիտական նվաճումներն ամրագրող բոլոր պարգևներն ու փաստաթղթերը։

Եվ այսպես Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի դոցենտ, տ.գ.թ. Գևորգ Կարակոզովին շնորհվել է.

  • Ակադեմիայի «Գիտական ուղղության հիմնադիր» կրծքանշան,
  • Ակադեմիայի «Նոր գիտական ուղղությունների ռեեստր»-ում գիտական ուղղության գրանցման վկայագիր,
  • «Նոր գիտական ուղղության հիմնադիր» կոչման վկայական,      
  • Եվրոպական գիտա-արդյունաբերական կոնսորցիումի դիպլոմ՝ ակտիվ հետազոտական աշխատանքների և գիտության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար,
  • Եվրոպական գիտա-արդյունաբերական ​​կոնսորցիումի Ադամ Սմիթի անվան հատուկ ոսկե մեդալ։

Եվս մեկ անգամ շնորհավորելով հարգարժան պրոֆեսորին թվարկած մրցանակների համար, մեր ընթերցողներին հաճույքով տեղեկացնում ենք նաև, որ «Նոր գիտական ուղղությունների ռեեստր, 2018 թվական» տպագիր հրատարակության էջերում կարող ենք հանդիպել նաև մեր տաղանդաշատ հայրենակցի՝ Գևորգ Կարակոզովի անունը:

 

 
 
 
 
 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular