ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հստակ ցուցում է տրված բոլոր օղակներին՝ իմ դեմ աշխատել. դատավոր Ալեքսանդր Ազարյան

ԻՐԱՎՈՒՆՔ

Այս օրերին քննարկումների առիթ է դարձել առաջին անգամ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով կալանքից ազատ արձակած Վերաքննիչ քրեական դատարանի  դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ Մասնավորապես, Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավար Սմբատ Գոգյանը Հ1-ի եթերում հայտարարել է՝ դատավորի 160 էջանոց ատենախոսության որոշ էջեր նման են մեկ այլ դատավորի ատենախոսությանը։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում դատավոր Ալեքսանդր Ազարյանը հերքեց տեղեկությունները՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Նրա խոսքով՝ այդ հարցը բարձրացված է եղել նաև 2018թ. հոկտեմբերին. «Ինչո՞ւ այն ժամանակ հանձնաժողովի արտահերթ նիստ չէին գումարում, ինչո՞ւ հիմա խառնվեցին իրար»,- նշեց նա։

Անդրադառնալով իր  և Վերաքննիչ դատարանի նախագահի Վազգեն Ռշտունու ատենախոսության նմանությանը, Ազարյանը նշեց. «Ես և Վազգեն Ռշտունին նույն գիտական ղեկավարն ենք ունեցել և իրավունքի տեսության վերաբերյալ մեր ատենախոսություններում հնարավոր է որոշ կրկնություններ եղած լինեն։ Իմ կարծիքով, եթե ղեկավարը նույնն է, և հատկապես, որ խոսքը վերաբերում է պետության և իրավունքի տեսությանը, կարող են մի քանի տասնյակ էջեր համընկնել: Կարող էին չէ՞ գիտական ղեկավարից ճշտել, թե ով է ումից արտագրել կամ արդյոք արտագրություն է: Միգուցե վերցնեն՝ համեմատություն անեն նույն գիտական ղեկավարի մոտ անցած մի քանի այլ թեկնածուների աշխատանքներ, համոզված եմ՝ կրկնություններ, «արտագրություններ» կլինեն, հատկապես տեսության ոլորտում։ Միգուցե փորձագետներին դիմեն, ոչ թե Ազգային ժողովի երեկվա, շատ կներեք, երեխաները որոշեն՝ ես արտագրել եմ կամ չեմ արտագրել»,– ասաց Վերաքննիչի դատավորը։

Խոսելով ԱԺ հանձնաժողովի արտահերթ նիստում գրագողության փաստը քննարկելու նախաձեռնության մասին, Ազարյանը նշեց, որ սա իր դեմ իրականացվող ակցիա է. «Կարծում եմ՝ բոլորին պարզ է, որ բոլոր օղակներին հստակ ցուցում է տրված իմ դեմ աշխատել»,- նշեց նա։

Մինչ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում կքննարկվի Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության հարցը, համացանցում հաջակցություն վերջինիս ակցիա է սկսել տարբեր մասնագետների կողմից, ովքեր գտնում են, որ դատավորը թիրախավորվել է իշխանության կողմից և փորձում է արվում վարկաբեկել նրան:

Հիշեցնենք, օրեր առաջ էլ դատավորը հետաքրքիր գրառում էր կատարել. «Երազ եմ տեսել իբր վարչապետի հանձնարարությամբ ԱԱԾ-յան կողմից ես և իմ հարազատները վերցվել ենք տոտալ հսկողության: Եթե չհասնեն արդյունքի, դիմելու են սադրանքների, հատկապես՝ որդուս նկատմամբ: Ես երազում զգուշացրեցի նրանց, որ դա հղի է շատ ծանր հետևանքներով: Մեկ էլ երազում տեսա, որ այսօր որոշ դատավորների բնակարաններում կատարվելու են խուզարկություններ»

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular