ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օգտագործելով ժողովրդավարության թեզը՝ վարչապետը թուլացնում է իր դիրքերը. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատական համակարգի շուրջ ստեղծված աղմուկի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկված գործողությունների վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանի հետ: Գնահատական տալով վերջին իրադարձություններին՝ վարչապետի կողմից դատարանները շրջափակելու կոչին ու դատական համակարգի վիրահատական միջամտության անհրաժեշտությանը, քաղաքագետը նշեց. «Դատական համակարգերի շուրջ ստեղծված խնդիրը երկու մասի կարելի է բաժանել: Նորություն չէ, որ մեր դատական համակարգը պրոբլեմատիկ է, որը դեռևս խորհրդային ժամանակներից է այս վիճակում՝ վստահություն չկա, կոռումպացված է: Ուղղակի իշխանություններից իշխանություն այդ խրոնիկական պրոբլեմները խորացել են և բարեփոխումներ իրականացնելը քաղաքական անհրաժեշտություն է դարձել: Այլ հարց է, թե ինչ գործիքակազմով և ինչ ճանապարհով կհասնեն դրան: Դատարանները բլոկադայի ենթարկելու կոչը խոցելի  դարձրեց հենց վարչապետին, որովհետև մի կողմից ռիսկային էր՝ կարձագանքեն կոչին բավարար թվով մարդիկ, չնայած նրան, որ այս իշխանության հաղթաթուղթը հենց լայն զանգվածային աջակցությունն է: Երկրորդ՝ իրավական տեսակետից էր խոցելի. իշխանությունը խոցելի է դարձնում ոչ միայն երկրի ներսում, այլև արտաքին քաղաքականության մեջ»,- ասաց նա՝ նշելով, որ վարչապետն, օգտագործելով ժողովրդավարության թեզը, թուլացնում է իր դիրքերը: 

Նրա խոսքով՝ գործ ունենք նոր բառապաշարի հետ՝ վեթինգ, անցումային արդարադատություն, բայց դրանք օգտագործողների 95%-ը պատկեացում չունի՝ ինչ է դա: 

Անդրադառնալով դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ֆոնին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին` Հակոբյանը նշեց, որ դրա մեջ կա նաև քաղաքական ենթատեքստ. «Գագիկ Հարությունյանի հրաժարականի տեքստից ելնելով և մինչ դա էլ տեսնում էինք ինչ-որ նիստեր էր անցկացնում և կարելի էր ենթադել, որ նա դատական համակարգի բարեփոխումների կոնցեպտի հետ համաձայն չի եղել, հետևաբար հրաժարական տվեց: Երկար տարիներ հետևելով նրա գործունեությանը նկատենք, որ նա աչքի չի ընկել սկզբունքային որոշումներով և մշտապես կոմպրոմիսային և կոմֆորմիստական դիրքերից էր հանդես գալիս: Նա իր տեսակով կռվող մարդ չէր և սահուն կերպով տեղավորվում էր տվյալ ժամանակվա իշխանության պահանջների մեջ, ցանկացած որոշում վավերացնում էր, այդ թվում կասկածելի ընտրությունների արդյունքները: Այսինքն՝ ենթարկվում էր օրվա իշխանությանը: Եթե հիմա էլ իրեն լավ առաջարկ անեին, չեմ կարծում, թե հրաժարվեր, ուղղակի այսօրվա իշխանությունը Գագիկ Հարությունյանի կարիքը չունի, ինչն ուղղակիորեն հասկացրել են և նրան այլ ելք չէր մնում, քան հրաժարականը»,- ասաց նա:

Հարցին՝ խոսվում է նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի՝ պաշտոնից հրաժարվելու անհրաժեշտության մասին: Նման սցենար տեսնո՞ւմ է՝ հաշվի առնելով, որ վերջինս իր իսկ գրած սահմանադրությամբ ապահովագրել է իրեն, քաղաքագետը պատասխանեց. «Դա պետք է լինի իր սեփական կամքը, քանի որ իրավական այլ մեխանիզմ գոյություն չունի: Սակայն նա մի քանի անգամ հայտարարել է, որ նման ցանկություն չունի և գոնե վերջին օրերին նման կամք չի դրսևորել, ընդհակառակը՝ մշտապես ասել է, որ նման մտադրություն չունի և խնդիր էլ չունի իշխանության հետ: Ես չեմ կարծում, որ սա ամենաառաջնային հարցն է:

Կարծում եմ՝ բարեփոխումների և վեթինգի կարիք ունի ընդհանուր իրավական համակարգը, խնդիրը միայն դատավորները չեն, խնդիրը համակարգային է»,- նշեց Հակոբյանը: 

Քաղաքագետը տարօրինակ է համարում անցումային արդարադատության առաջխաղացման հարցում  ակտիվություն դրսևորող օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների, հիմնադրամների գործունեությունը. «Նրանք ավելի ակտիվ էին երեկ ԱԺ-ի լսումների ժամանակ, քան Հայաստանից սնուցում ունեցող կազմակերպությունները: Ինձ հետաքրքրում է՝ ո՞րն է նրանց շահագրգռվածությունը: Այս ամենը կարող է սրել ներհայաստանյան իրավիճակը»,- նշեց նա: 

Դատարանները արգելափակելու հայտարարությունը վարչապետը հնչեցրեց  Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց հետո սկսված ակցիաներից հետո: Չե՞ք կարծում, որ վարչապետը այս կերպ փորձեց կանխել այդ ակցիաները՝ դիտարկմանն ի պատասխան Հակոբյանն ասաց. «Չեմ կարծում, որովհետև այդ ակցիաները այնքան էլ մեծաքանակ չէին և պարզապես ակցիաների թիրախները փոխվեցին՝ Ռոբերտ Քոչարյանից տեղափոխվեց դատական բարեփոխումների թեմային: Հիմա ավելի գլոբալ խնդիրներն են առաջնային դարձել, այլ ոչ թե լոկալ՝ մեկ մարդու խնդիրը»,- նշեց Վիգեն Հակոբյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular