ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սրտի վիրահատությունն էժանանում է․ մանրամասներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ArmeniaSputnik.am-ը գրում է․


Հայաստանի սրտային վիրաբուժությունը տուժում է բարձր գների պատճառով: Հիվանդները նախընտրում են բուժվել արտերկրում ավելի մատչելի գներով: Պատասխանատու

ները վիճակը շտկելու քայլեր են ձեռնարկում, որոնց արդյունքում գներն արդեն նվազել են: Եթե նախկինում արտերկրից էին գալիս Հայաստան` սրտի վիրահատություն իրականացնելու, ապա այսօր ավելի շատ նկատվում է Հայաստանից այդ նպատակով արտերկիր մեկնելու միտումը: Ոլորտի մասնագետների համոզմամբ` պատճառը բացառապես վիրահատության թանկ արժեքն է: Սրտի վիրահատություն իրականացնող բոլոր բուժհաստատություններն ապահովված են բարձրակարգ մասնագետներով, տեխնոլոգիաներով, բայց ստենտավորման սարքավորումների գնի պատճառով սրտի վիրահատությունը մեր երկրում մատչելի չէ:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքով` ստենտավորման սարքավորումներ Հայաստան է ներկրում 9 կազմակերպություն, ուստի, նախարարի հավաստմամբ, շուկան մրցակցային է, գերշահույթները բացառված են: Այդուհանդերձ, մատակարարների հետ քննարկումների արդյունքում գները զգալիորեն նվազել են:

«Նախարարությունը վերջին 1 տարվա ընթացքում ձեռնարկել է բազմաթիվ քննարկումներ, մասնավորապես՝ բժշկական պարագաներ ներկրողների և բժշկական կենտրոնների հետ, և այդ քննարկումների վերլուծությունների արդյունքում առաջինը Գյումրու բժշկական կենտրոնը կարողացավ գներ իջեցնել», — ասաց նախարարը:

2015թ-ի հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի շրջանակում Գյումրու բժշկական կենտրոնն ընդգրկվեց սրտի վիրահատություններ իրականացնող հիմնարկների ցանկում, իսկ այս տարվա օգոստոսի 1-ից սրտի վիրահատության արժեքը նվազեց 300 000 դրամով: «Գյումրիում ընդհանրապես չկար այդ ծառայությունը, և շատերը Երևան չէին էլ գալիս, ու մարդիկ մահանում էին:

Եվ շատ կարևոր էր ոչ միայն ծրագիրը, այլև դրա շարունակականությունը: Ուստի, մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ մարդկանց հոսքն ավելանա»,- ասաց Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը: Օգոստոսյան էժանացումից հետո Գյումրիում մեկ ստենտավորման արժեքը 1 200 000 դրամ է: Բժշկական կենտրոն դիմողների քանակը, տնօրենի խոսքով, շուրջ 80%-ով ավելացնել է: Գյումրու օրինակին հետևելու մասին այսօր հայտարարեց նաև Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնը: Տնօրեն Ասատուր Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ սրտի վիրահատությունը սեպտեմբերի 1-ից կէժանանա 50 %-ով:

«Շուրջ 1 800 000 դրամ արժողությամբ ստենտը և 220 000 դրամանոց հետազոտությունը մեր կենտրոնում այսուհետ կարժենա 1 100 000 դրամ:

Իսկ երկու ստենտը, որն արժեր 2 800 000 դրամ, գումարած 220 000 դրամանոց հետազոտությունը, այսօրվանից կարժենա 1 550 000, այսինքն՝ կես գին»,- ասաց տնօրենը:
Առողջապահության ոլորտի պատասխանատուները վստահ են, որ սրտի վիրահատությունների էժանացման օրինակին կհետևեն նաև այդ ծառայությունը մատուցող մյուս բուժհիմնարկները:

«Հավատացնում են ձեզ, որ շուկան կկարգավորի այս հարցը։ Մենք փորձում ենք այս բանակցությունների ընթացքում շատ հստակ դիրքորոշում պահել, որ սրտային վիրաբուժությունը մեր երկրում ձեռքբերումներից մեկն է եղել, և հայկական սրտային վիրաբույժների անունն այսօր պետք է նոր հաստատում ստանա»,- ասաց նախարարը՝ հույս հայտնելով, որ նախաձեռնությունը կնպաստի ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի քաղաքացիներին բուժվել Հայաստանում:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում մահվան յուրաքանչյուր երկրորդ դեպքը պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով: Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի շնորհիվ արդեն հաջողվել է փրկել 2500 կյանք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular