ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաչյա Ռոստոմյան. ՀԱՕԿ-ը ոչինչ չի պարտադրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալու են Եվրոպական երկրորդ խաղերը:

Խաղերի ծրագրում ընդգրկված է նաև բռնցքամարտը, սակայն այստեղ մարզիկները չեն մասնակցում ուղեգրերով, քանի որ վերջինս խաղերի ծրագրում ընդգրկված է որպես Եվրոպայի առաջնություն: Կազմ ընտրելը մեծ աղմուկ է բարձրացրել բռնցքամարտիկների շրջանում։ Ստեղծված իրավիճակը ՀԱՕԿ լրատվականի հետ պարզաբանել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։

-Պարո´ն Ռոստոմյան, Խաղերին մասնակցող բռնցքամարտիկների ընտրության շուրջ կրքերը բորբոքված են։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մեղադրում է ՀԱՕԿ-ին կազմ որոշելու և մարզիչներին պարտադրելու մեջ։

- Նախ ասեմ, որ Խաղերին մարզիկներին հավատարմագրելու և հայտերը ներկայացնելու բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին: Հաշվի առնելով հայկական բռնցքամարտում տեղի ունեցած ոչ լեգիտիմ գործընթացները և այն, որ ՀԱՕԿ-ը պաշտոնապես չի ճանաչում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան՝ գտնելով, որ վերջինիս նախագահի ընտրությունը խախտումներով է եղել, ինչի հետևանքով էլ  դադարեցվել է վերջինիս անդամակցությունը ՀԱՕԿ-ին, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի՝ վերոնշյալ հայտարարությունը կարելի է հեշտությամբ որակել որպես դիլետանտական: Այնուամենայնիվ, ելնելով Հայաստանի Հանրապետության շահերից՝ երկիրը միջազգային արենաներում լավագույնս ներկայացնելու մղումով,  Եվրոպական խաղերին մեկնող Հայաստանի հավաքականի կազմը որոշելու համար ՀԱՕԿ-ը հրավիրել էր հանդիպում՝ երկու ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ էլ, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց թեկնածուներին և, ընդհանուր հայտարարի գալով, կազմ հայտարարեն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու ֆեդերացիաների տված հայտացուցակները և որոշվել է, որ յուրաքանչյուր ֆեդերացիա ներկայացնող լավագույն 5 բռնցքամարտիկները պետք է ընդգրկվեն Մինսկ մեկնող ընտրանու կազմում:

-ՀԲՖ-ն հայտարարություն է տարածել, որ քննարկմանը ներկա է եղել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը։ Ճի՞շտ է այդ պնդումը։

-Ո՛չ։ ՀԲՖ-ն կրկին իր ամպլուայի մեջ է՝ ներկայացնելով մտացածինը իրականի փոխարեն: Մայիսի 20-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում կայացած հանդիպմանը ինձնից բացի մասնակացել են  ՀԱՕԿ սպորտի վարչության պետ Գագիկ Բոլշիկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության բռնցքամարտի պատասխանատու Թաթուլ Հովհաննիսյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի խորհրդական Արման Հարությունյանը,  բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը, երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը, մարզիչներ Ռաֆիկ Մեհրաբյանը և Ռոբերտ Պետրոսյանը:

-ՀԲՖ-ն հայտարարել է, որ մյուս ֆեդերացիայից հայտավորված մարզիկները չեն մասնակցել Հայաստանի առաջնությանը և նրանք հավաքականի անդամներ չեն, ուստի իրավունք չունեն մասնակցելու Խաղերին։

-Մեկ ճշտող լրացում՝ ոչ թե չեն մասնակցել, այլ նրանց չեն թողել մասնակցել: Այո՛, առաջարկվել է, մարզիչը պնդել է, որ տղաներն ընդգրկվեն հավաքականում, քանզի ուժեղ, պինդ տղաներ են և արժանի են լինել հավաքականի կազմում: Սակայն անմիջապես երեկոյան մարզիչը բջջային հաղորդագրություն է ուղարկել, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան արգելել  է մարզիկներին ընդգրկվել հավաքականի կազմում, կամ էլ պիտի կրկին գան ու նույն փաստաթուղթը ստորագրեն: Բջջային հաղորդագրությունը ես, իհարկե, պահպանել եմ: Տղաները անցել են բոլոր ուսումնամարզական գործընթացները: Յուրաքանչյուրը Ա-դասի երեք մրցման է մասնակցել:  Սա լիովին բավարար է նրանց հավաքականի կազմում ընդգրկելու հնարավորության համար:

-Մարզիկները ասուլիսի ժամանակ հայտարարել ենոր կբոյկոտեն Խաղերը։ Այս մասինի՞նչ կասեք։

-Մարզիկներին հորդորում եմ, խորհուրդ եմ տալիս զբաղվել միայն և միայն իրենց գործով՝ սպորտով: Նրանք ոչ թե ֆեդերացիա են ներկայացնում, այլ երկիր՝ Հայաստանի Հանրապետությունը: Հարգելի՛ մարզիկներ և մարզիչներ, մի՛ տրվեք սադրանքների, դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Ինչ-որ տեղ ես կիսում եմ նրանց մտահոգությունը, սակայն այս իրավիճակի համար պատասխանատուն ոչ թե ՀԱՕԿ-ն է կամ անձամբ ես, այլ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի օրինազանց նախագահը, ով նույնիսկ նպատակահարմար չի գտել այստեղ լինել: Իրավիճակը սրման է տանում միայն ՀԲՖ-ի ոչ լեգիտիմ, կեղծ նախագահը:  Վերջիվերջո, ՀԱՕԿ-ը իր տարիների աշխատանքով ապացուցել է, որ իր համար առաջնայինը սպորտն է, այլ ոչ թե` ֆեդերացիաները՝ տվյալ դեպքում բռնցքամարտը:

-Կազմը, այնուամենայնիվ, որոշվե՞լ է։

-Այո՛, հայտերն արդեն ուղարկված են։ Երկրորդ Եվրոպական խաղերին Հայաստանը կներկայանա հետևյալ կազմով.

Արթուր Հովհաննիսյան (49 կգ), Բարեղամ Հարությունյան (52 կգ), Ժիրայր Սարգսյան (56 կգ), Կարեն Տոնականյան/Հրայր Շահվերդյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Գուրգեն Մադոյան (69 կգ), Արման Դարչինյան (75 կգ), Գոռ Ներսեսյան (81 կգ), Հենրիկ Սարգսյան (91 կգ), Գուրգեն Հովհաննիսյան (+91 կգ): 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը խաղերին մասնակցում է անվանական հրավերով:  Մրցատեղի կմեկնեն բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը և մարզիչներ Ռաֆիկ Մեհրաբյանն ու Ռոբերտ Պետրոսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular