ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայհոյանք օգտագործողների մեծամասնությունը բարձր ինտելեկտ ունի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ


Հոգեբանները հերքել են այն վարկածը, թե մարդիկ հայհոյանքներ են օգտագործում բառապաշարի աղքատության պատճառով։

Սեփական խոսքը զազրախոսությամբ «զարդարելու» սովորությունը բոլորովին չի վկայում բառապաշարի աղքատության, ծուլության և տգիտության մասին, ինչպես ընդունված է կարծել։ Հակառակը, այդ որակը խոսում է բանավոր զարգացած խոսքի և բարձր ինտելեկտի մասին։ Այդպիսի եզրակացության են եկել ամերիկացի հոգեբանները, որոնց աշխատանքը հրապարակվել է Language Sciences ամսագրում, գրում է health.mail.ru–ն։

Հետազոտության հեղինակները որոշել են ստուգել այդ վարկածի հավաստիությունը, որի համաձայն, մարդիկ հայհոյանքներ են կիրառում մտավոր ցածր կարողությունների հետևանքով։

Գիտափորձի ընթացքում ուսանողներին խնդրել են հնարավորինս մեծ թվով հայհոյական խոսքեր և արտահայտություններ օգտագործել մեկ րոպեի ընթացքում։ Այնուհետև մասնակիցներին պետք էր նույն ժամանակահատվածում հիշել այլ կատեգորիաների` հնարավորինս մեծ թվով բառեր, օրինակ, կենդանիների անուններ։

Պարզվել է, որ զազրախոսություններ օգտագործող մարդիկ առաջատար են նաև մյուս կատեգորիաներում։ Գիտնականները եզրակացրել են, որ դա հերքում է հայհոյողների բառապաշարի աղքատության վարկածը։ Աշխատության հեղինակները նշել են նաև, որ տգեղ խոսքեր օգտագործողների թվում սեռական տարբերություններ չեն հայտնաբերվել։

Բացի այդ, անձնական գծերի «մեծ հնգյակի» սանդղակով մասնակիցների թեստավորումը ցույց է տվել, որ հայհոյանքներ սիրողներին ավելի բնորոշ են բարձր ինտելեկտն ու զգայական կայունությունը, և պակաս բնորոշ` զիջողականությունն ու բարեխղճությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular