ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին մեկ տարվա մեջ Հայաստանն աննախադեպ խաղաղ վիճակում է գտնվում և ամենաքիչ կրակոցներն են եղել․ պատգամավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին մեկ տարվա մեջ Հայաստանն աննախադեպ խաղաղ վիճակում է գտնվում և ամենաքիչ կրակոցներն են եղել․ պատգամավոր

 
 

Վերջին շրջանում Ադրբեջանում տեղի ունեցող զորավարժությունները, բանակի զինումը տարբեր զինամթերքներով և ադրբեջանցի զինվորների հայտարարությունը, թե իրենց հաջորդ կանգառը Շուշին է, պատճառ են դարձել քննարկումների, որոնց համաձայն՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։ Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց ԱԺ «Իմ քայը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հետ։

-Տիկին Պողոսյան, վերջին շրջանում քննարկվում է, որ ադրբեջանական կողմից կա պատերազմի նոր սպառնալիք։ Դո՞ւք տեսնում եք նման վտանգ։

-Նմանատիպ հայտարարությունները և ֆլեշմոբերը 80-ական թվակններից մինչև հիմա շարունակվում են։ Դա իրենց ոճի մեջ է և իրենց պարագայում դա նորմալ է։ Կան մարդիկ, ովքեր տարածում են պատերազմի սպառնալիքի և այլ ապատեղեկատվություններ, խորհուրդ կտամ նայել վերջին մեկ տարվա ստատիստիկ թվերը, որ վերջին մեկ տարվա մեջ Հայաստանը աննախադեպ խաղաղ վիճակում է գտնվում և ամենաքիչ կրակոցներն են եղել, և այդ թվերը ավելի քան խոսուն են։ Վտանգ չկա, դա շատ տգեղ  ապատեղեկատվություն է։ Իրենց պետք է ուղղեք հարց, թե ինչ միտումներով են նման տեղեկություններ տարածում հասարակության մեջ։ Այս պահին ես բացարձակ ոչ մի վտանգ չեմ տեսնում, ավելին ես վստահում եմ ՀՀ պաշտպանության նախարարին, ես գիտեմ, թե մենք ինչ ուժեղ նախարար ունենք, ով ամբողջովին տիրապետում է իրավիճակին։ Կրկին կոչ եմ անում նայել ստատիստիկ թվերը։

- Կարո՞ղ ենք ասել, որ այս պահին դեռ շարունակվում է քաղաքական հակառակորդներ փնտրելու գործընթացը, և շեշտը դրված է ավելի շատ ներքին հակառակորդների հետ հարցերը պարզելու վրա, քան արտաքին։

-Հայաստանը միշտ ուշադիր է հակառակորդ պետության քայլերին և զորավարժություններին, այդ ամենը կատարվում է նաև մեզ մոտ։ Չկա այնպիսի բան, որ որևէ վարկյան բաց է թողնվել կամ աչքաթող է արվել Հայաստանի թե՛ սպառազինությունը, թե՛ զորավարժությունները։ Արտաքին քաղաքականության հարցում ես կարծում եմ, որ մենք բավականին շատ լավ քաղաքականություն ենք վարում։ Արցախը բանակցային սեղան բերելը շատ ճիշտ քաղաքականություն է։ Բայց այդ ամենը չի նշանակում, որ եթե մենք հակառակորդ պետության հետ գտնվում ենք որևէ կարագվիճակում, պետք է դադարենք ներքին կարգուկանոն, օրինականություն հաստատել, արդարություն և արդարադատություն կառուցել։ Մեկը մյուսին չխանգարող, զուգահեռ գնացող գործընթացներ են։ Ուզում եմ նշել, որ վերջին 20 տարում մեզ այնքան են կեղծ օրակարգով խեղտել, որ տեսեք դուք չըմբոստանաք ներքին թալանի դեմ, որովհետև մենք հակառակորդ ունենք, պատերազմի սպառնալիք ունենք։ Դա կեղծ օրակարգ է եղել և այդ օրակարգով տասնյակ տարիներ մարդկանց փորձել են հնազանդ պահել, բայց նման բան այլևս չի կարող լինել։ Նորից եմ կրկնում, որ ես վստահում եմ Դավիթ Տոնոյանին։ Կարծում եմ ներսում էլ մենք պետք է անենք մեր գործը, որը մեր ուսերին է դրված։

-Ձեր ընդդիմախոսները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը, ով չի ծառայել բանակում չի կարող լինել գերագույն գլխավոր հրամանատար, առավել ևս պատերազմի ժամանակ։ Նման քննադատություններին ինչպե՞ս եք վերաբերվում։

-Ես ուղղակի խորհուրդ կտամ ընդդիմախոսներին և ընդդիմադիրներին հիշել իրենց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին։

-Անդրադառնանք նաև այն հարցին, որ վարչապետի հրահանգով ԱԺ-ում պետք է ձևավորվի ապրիլյան պատերազմի հարցը քննող հանձնաժողով։ Ի՞նչ ձևով է այն աշխատելու և ովքե՞ր են լինելու հանձնաժողովի կազմում։

-Օրենքի և կանոնակարգի համաձայն այդ հանձնաժողովում պետք է լինի հենց պաշտպանության հանձնաժողովի ամբողջական կազմը՝ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների  ներկայացուցիչները։ Քննվելու են գործեր, որոնք ամենայն հավանականությամբ պետական գաղտնիք են պարունակում, ինչի հետ առնչվելու հետ մենք ստորագրություն ենք տվել և թուլատվություն ենք ստացել այդ գործընթացներին մասնակցելու։ Դիմումն արդեն ներկայացված է, կարծում եմ գալիք քառօրյա նստերի ժամանակ կքննարկվի և հանձնաժողովի ստեղծման գործընթացը կսկսվի։ Քննիչ հանձնաժողովը ղեկավարելու է Անդրանիկ Քոչարյանը։

-Ո՞ր կառույցի կողմից է ձեզ տրամադրվելու այդ օրերի վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան։

-Անկեղծ ասած շատ մանրամասներ չգիտեմ, քանի որ Անդրանիկ Քոչարյանի հետ չենք կարողացել քննարկել, քանի որ նա գործուղման էր։ Դեռ չեմ կարող ասել, թե գործընթացները որ ուղղությամբ կարող են սկսվել։ Բայց միանշանակ այդ բոլոր տեղեկությունները տրամադրվելու են քննիչ հանձնաժողովին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular