ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները մինչև հոգու խորքը վիրավորվել են ՍԴ-ից. Վահագն Գրիգորյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրավաբանական գիտությունների թեկնածու Վահագն Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները (բացի Ս. Ավետիսյանից) մինչև հոգու խորքը վիրավորվել են Սահմանադրական դատարանից։ Խմբով դիմել են ԲԴԽ՝ ակնկալելով «համարժեք արձագանք» (http://court.am/news/23-05-2019/Մ-6788.pdf

Իսկ ի՞նչ է պատահել նրանց։ Պատահել է հետևյալը.

1. Ըստ դատավորների՝ ՍԴ-ն Վաչագան Ղազարյանի գործով կայացված որոշմամբ (ՍԴՈ-1453) իրենց մեղադրել է կամայականության մեջ։

Այս պնդումը ճիշտ է։ Որոշման մեջ ՍԴ-ն նշել է. «․․․ Վճռաբեկ դատարանը, վարույթ չընդունելով դիմողի վճռաբեկ բողոքը ․․․ կամայականորեն ... շեղվել է իր արտահայտած դիրքորոշումներից ․․․» (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=129918

2. Ըստ դատավորների՝ ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով կայացված որոշմամբ (ՍԴՈ-1459) իրենց մեղադրել է լիազորությունների վերազանցման մեջ։

Այս պնդումը մանիպուլյացիա է։ Որոշման մեջ նման ձևակերպում չկա: Վճռաբեկ դատարանի որոշումը որակվել է որպես «խնդրահարույց», «անթույլատրելի» և «հայեցողական», բայց ՍԴ-ն չի նշել, որ «վճռաբեկ դատարանը սահմանազանցել է իր լիազորությունները» (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130639

3. Թիվ ՍԴՈ-754 որոշմամբ ՍԴ-ն նշել է. «... վճռաբեկ դատարանի կողմից իր ... հայեցողական լիազորության իրականացումն առանձին դեպքերում կրում է ոչ իրավաչափ և կամայական բնույթ» (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=44261):

Այսինքն, այս դեպքում ևս վճռաբեկ դատարանը «մեղադրվել է» կամայականության մեջ։ Ոչ ոք դրանից չի վիրավորվել։

4. Թիվ ՍԴՈ-1010 որոշմամբ ՍԴ-ն նշել է. «... նկատի ունենալով, որ ՀՀ վարչական դատարանը ... վերազանցել է իր լիազորությունները ...» (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=74497

Այսինքն, այս դեպքում վարչական դատարանը «մեղադրվել է» լիազորությունների սահմանազանցման մեջ։ Կրկին, ոչ ոք չի վիրավորվել։

5. Զավեշտալի կլինի, եթե ԲԴԽ-ն, որը չարձագանքեց «դատարաններն արգելափակելու» ակցիային, էս դեպքում հայտարարություն անի ՍԴ-ի դեմ»:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular