ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչը խեղաթյուրում է իրականությունը…

ՍՊՈՐՏ
Ստելլա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է

 

Ինչպես գիտենք բոլորս, հունիսի 21-ից 30-ը Մինսկում կայանալու է Եվրոպական խաղերի առաջնությունը, որին նաև պետք է մասնակցեն հայ մարզիկները: Սա պատմության մեջ երկրորդ անգամն է, որ կազմակերպվում են այս խաղերը: Եթե նախորդը կայացել էր Բաքվում և ոչ բոլոր մարզիկները հնարավորություն ունեցան մասնակցել այդ խաղերին, ապա այժմ պետք է ինչ-որ խնդիրներ չառաջանային մասնակցության վերաբերյալ:
Սակայն արի ու տես ծագում են ինչ որ խնդիրներ: Մասնավորապես չգիտես ինչու, ինչ-որ արհեստական լարվածություն է ստեղծվում բռնցքամարտի շուրջ: Այսօր՝ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մարզիչ Ռուդիկ Մկրտչյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե ՀԱՕԿ-ը միջամտում է իրենց գործերին և փորձում է խնդիրներ ստեղծել: Խնդիրների ստեղծման շարքից մարզիչը նշում է, թե իրենց պարտադրում են այլ մարզիկների ընդգրկել հավաքականի կազմում, որոնց նա չի մարզել: Սակայն այս հայտարարությունը փոքր ինչ սխալ է հնչում, քանի որ Հայաստանի նման երկրում, որտեղ բռնցքամարտը լայն տարածում ունի կգտնվեն մարզիկներ, որոնք չեն մարզվել Ռուդիկ Մկրտչյանի հետ, բայց դա չպետք է հիմք ծառայի նրա համար, որպեսզի այդ մարզիկները զրկվեն միջազգային մարզական միջոցառումներին մասնակցելու իրավունքից: 
Այս պարագայում էլ ՀԱՕԿ-ը հանդես է գալիս որպես միջնորդ, փորձելով կոնսոլիդացնել հայ մարզիկներին և ուղարկել այն թիմը, որն իր փայլուն ելույթներով բարձր կպահի հայոց եռագույնը: Եվ եթե ինչ որ խնդիրներ կամ հարցեր են առաջանում առաջարկվող մարզիկների ֆիզիկական պատրաստվածության վերաբերյալ, ապա կարելի է «սպարինգ» անցկացնել և ըստ այդ պարզ կլինի, թե որ մարզիկն է ավելի լավ ֆիզիկական վիճակում գտնվում: 
Հասկանում ենք, որ բոլորս էլ ձգտում ենք, որպեսզի գրանցվեն բարձր արդյունքներ, բայց դրանց հասնելու համար անհրաժեշտ է միահամուռ քայլեր ձեռնարկել և զերծ մնալ նախկին ԽԾԲ համակարգով մարզիկների միջազգային միջոցառումներին ուղարկելու արատավոր երևույթից: Եկել է ժամանակը, որպեսզի էական փոփոխություններ կատարվեն այս համակարգում, որի արդյունքում էլ ավելի լավ արդյունքներ կգրանցվեն հայկական բռնցքամարտում: Ավելորդ է անգամ խոսել այն մասին, որ ներկայիս Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան անգամ ճանաչված չի միջազգային կառույցների կողմից, քանզի դրա նախագահի ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել մի շարք խախտումներ. Եվ փոխանակ այս խնդիրներով մտահոգվեք, ինչ-որ արհեստական լարվածություն եք ստեղծում.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular