ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ  Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենսդրական նախաձեռնության քննարկումը ՀՀ կառավարության առաջարկությամբ հետաձգվեց` ճշգրտումներ և լրամշակում կատարելու նպատակով: ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Խնդիրը շատ պարզ է` կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք:  Նման դեպքերում պատիժը կարգավորվում է բացառապես Վարչական իրավախախտումների մասին օրենքով, որտեղ քրեական պատասխանատվություն նախատեսված չէ: Նախատեսված է ընդամենը տուգանք` նվազագույն աշխատավարձի 30-50-ապատակի չափով, իսկ պաշտոնատար անձանց դեպքում 80-100-ապատիկի չափով: Առաջարկում ենք Քրեական օրենսգիրքը լրացնել նոր դրույթով` կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է կենդանու ոչնչացմանը կամ խեղմանը, կամ կենդանուն տանջանքների ենթարկելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, ակնհայտ անչափահասի ներկայությամբ, հանրային ցուցադրությամբ` այդ թվում համացանցի միջոցով, երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ, պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ` 1-3 տարի ժամկետով»,-ներկայացրեց համահեղինակ, հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանը:

Կառավարությունը նախաձեռնությանը տվել էր դրական եզրակացություն, այնուհետև, ընդունելի համարելով առաջարկը, նշել էր, որ նախագծերով տրվում է իրավիճակային կարգավորում: Նշվել էր, որ հարցը համալիր ձևով կարգավորելու նպատակով ներկայում ՀՀ ԱԺ պատգամավորների հետ համատեղ քննարկվում է համապատասխան օրենքի նախագիծ, որում ամբողջական ձևով կարգավորվելու են կենդանիներին պահելու հետ կապված բոլոր հարաբերությունները, և այս առումով ԲՀԿ կողմից առաջարկող նախագիծը կհանդիսանա նշված օրենքների նախագծերի փաթեթի անբաժանելի մաս: Ուստի կառավարությունն առաջարկել էր այս պահին ձեռնպահ մնալ օրենքների նախագծերի ընդունումից:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը առաջարկեց հետաձգել հարցի քննարկումը, լրամշակել այն, սակայն նա նաև շեշտեց, որ նախագիծն ինքնաբավ է և կարող է նաև ինքնուրույն ընդունվել, իրենք չեն տապալում նախագծի ընդունումը:  Նախագծի ինքնաբավ լինելու մասին դիտարկումը լսելուց հետո Զոհրաբյանը որոշեց չընդունել կառավարության առաջարկությունը և շարունակել հարցի քննարկումը:

Սակայն քննարկման ընթացքում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը,  կողմ լինելով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելուն, նկատեց, որ երբեմն կարող են զավեշտալի դեպքեր հայտնվել քննչական մարմինների կամ դատարանի տիրույթում: Նա պատրաստակամություն հայտնեց Զոհրաբյանի հետ լրամշակել օրենքը` խնդիրներ չստեղծելու համար:  Ոմանք հարցադրումներ հնչեցին, թե որ կենդանիների նկատմամբ  և որ դեպքերն են համարվում դաժան:

Հարց հնչեց նաև, թե արդյոք Զոհրաբյանը կրում է բնական մորթուց մուշտակ, ինչին պատգամավորը դրական պատասխան տվեց: Պատգամավորների հետ երկարատև քննարկումներից հետո նախաձեռնության մեջ հստակեցումներ կատարելու նպատակով Նաիրա Զոհրաբյանն ընդունեց կառավարության առաջարկը` հետաձգել հարցի քննարկումը: «Կան ձևակերպումներ, որոնք ճշգրտման կարիք ունեն, կներգրավենք  նաև կենդանիների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին»,-եզրափակեց պատգամավորը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular