ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջարկվում է սահմանափակել մարտական հերթապահության մասնակից զինծառայողների չմարած վարկերի դիմաց աշխատավարձի բռնագանձումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

 Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրաված զինծառայող պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից կարող է կատարողական թերթի կատարման ընթացքում պահվել 30 տոկոսից ոչ ավելի: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի` նման դրույթ սահմանող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու  օրենքի նախագիծը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ստացավ միաձայն դրական եզրակացություն:

«Երբ առաջնագծում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել զինծառայողների հետ, նշվել է, որ առաջնագծում ծառայող զինվորականներն ունեն խնդիրներ` աշխատավարձը չստանալու հետ կապված: Ունենալով վարկային որոշակի պարտավորություններ` Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն արգելանք է դրել նրանց հաշիվների վրա: Խնդրել էին, որ հնարավորության դեպքում աջակցենք: Եվ առաջարկում եմ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորականների աշխատավարձի և դրան հավասարեցված միջոցների վրա արգելանք տարածվի ոչ ավելի, քան 30 տոկոս, որ այդ ծանրագույն աշխատանքը կատարելիս մտահոգված չլինեն ընտանիքի կենցաղային խնդիրներով»,-ներկայացրեց Բագրատյանը:

Նախագծի նախնական տարբերակում Բագրատյանն առաջարկել է 10 տոկոս, սակայն կառավարության առաջարկությամբ որոշվել է 30 տոկոս չափը: Արդյունքում՝ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրաված զինծառայող պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից կարող է կատարողական թերթի կատարման ընթացքում պահվել 30 տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարի մարումը` մարտական հերթապահություն իրականացնող զորամասի կողմից եռամսյակը մեկ անգամ տրվող տեղեկանքի հիման վրա:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացրեց կառավարության դիրքորոշումը: Նա ողջունեց նախաձեռնությունը, շնորհակալություն հայտնեց Բագրատյանին կառուցողական մթնոլորտում քննարկումների համար: «Վերջնական նախագիծը երկկողմանի ընդունելի է, որևէ խոչընդոտ չենք տեսնում, որ ներկայացվի լիագումար նիստին»,-նշեց նա:

Քվեարկությամբ նախագիծը ստացավ միաձայն դրական եզրակացություն, այն կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular