ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է դատավորների թեմայով աղմուկ բարձրացրած Արտակ Գալստյանը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը հայտարարել էր, թե, ըստ արտահոսած տեղեկատվության, Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը և Մխիթար Պապոյանը, իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը պաշտոնապես հայտնել էր, որ տարածված տեղեկությունն առ այն, թե պաշտպանական խմբից արտահոսք է եղել՝ դատական ակտը Վերաքննիչ դատարանի դատավորների կողմից գրելու վերաբերյալ, բացահայտ սուտ է, իրականությանը չի համապատասխանում: Իր հերթին Մխիթար Պապոյանն էլ հայտարարել է, թե «նշված հրապարակումն ամբողջությամբ սուտ է, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և պարունակում է հանցագործության մասին տեղեկություններ, հետևաբար՝ համապատասխան մարմիններին խնդրում եմ իմ այս հրապարակումն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և օրենքով սահմանված կարգով պատշաճ իրավական գնահատական տալ Արտակ Գալստյանի և այդ կեղծ տեղեկությունը վերջինին հաղորդած անձի արարքներին»: Իսկ ո՞վ է Արտակ Գալստյանը:

 Պարզվում է, որ խոսքը, այսպես ասած, «Վանոյի Արտակի» մասին է, ով անցել ու անցնում է մի շարք քրեական գործերով: Խոսքը, մասնավորաբար, ըստ datalex-ից ստացված տվյալների, խոշոր չափերով խարդախության փորձի, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու նախապատրաստության, ինչպես նաև շինծու գործարքի վերաբերյալ քրգործերի մասին է: Ավելին, դեռևս 2016 թվականին ՀՔԾ-ն հայտարարել էր, թե «հիմնավորվել է, որ Ա.Գալստյանը 2008 թվականի ընթացքում որպես արհեստ կատարել է վաշխառություն»: Խոսքը վաշխառության 7 դրվագների մասին է, սակայն քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմնավորմամբ: Սակայն Գալստյանի հետ առնչվող արարքների ցուցակն այսքանով չի ավարտվում: ՀՔԾ-ն նաև հայտարարել է, որ «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ բացահայտվել են նաև Արտակ Գալստյանի հետ առնչություն ունեցող մի շարք անձանց կողմից վաշխառություն և խարդախություն կատարելու նոր դեպքեր, որոնց առթիվ հարուցվել են նոր քրեական գործեր և ուղարկվել ըստ քննչական ենթակայության»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular