ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Դպրոցական երեխաների առողջական վիճակը պայմանավորված է մի շարք գործոններով: Դպրոցը պետք է լինի այն միջավայրը, որը ոչ միայն կապահովի կրթական մակարդակը, այլև կծառայի որպես առողջ միջավայր՝ երեխայի աճի և զարգացման համար: Երեխայի օրգանիզմի զարգացման համար կարևորագույն դեր ունեն դպրոցական կահույքն ու պարագաները. հիմնականում՝ դպրոցական պայուսակը, կոշիկը, սենյակի լուսավորությունը, օդափոխությունը և այլն: Կարևոր է դպրոցականների տանը և դպրոցում նստարանի առջև ոչ ճիշտ դիրքով նստեցումը, ինչի պատճառը հաճախ լինում է տարիքին և դպրոցականների հասակին նստարանների չափսերի անհամապատասխանությունը: Աշակերտական նստարանը պետք է լինի հարմար՝ գործառնական չափերով այն պետք է համապատասխանի երեխայի տարիքին բնորոշ անթրոպոմետրիկ ցուցանիշներին: Ուսումնական պարապմունքների ժամանակ պետք է ապահովել երեխայի մարմնի ճիշտ դիրքը նստած վիճակում՝ ինչը ապահովում է ծանրության հավասարաչափ բաշխումը ողնաշարի վրա: Առողջության պահպանման և ճիշտ կեցվածքի ձևավորման նպատակով անհրաժեշտ է հանրակրթական հաստատություններում ուսուցման առաջին իսկ օրվանից սովորողներին դաստիարակել և ձևավորել ճիշտ աշխատանքային դիրք աշակերտական նստարանի մոտ: Բացի այդ սովորողներին պետք է ցույց տալ ոչ ճիշտ նստելու դեպքում կեցվածքի շեղումները ցուցադրող աղյուսակներ: Գրելիս և կարդալիս աշակերտի ճիշտ դիրքի պահանջներն են՝ 1) գլխի թեթևակի հակում դեպի առաջ, էջից աչքերի 35-40սմ հեռավորություն, 2) սեղանին հենված նախաբազուկներ, սեղանից իրանի 3-5սմ հեռավորություն, 3) ոտնաթաթերը հենված հատակին կամ նստարանի հորիզոնական պայտին, 4) ոտքերը ծալված ծնկային և կոնքազդրային հոդում ուղիղ անկյան տակ, 5) ազդրի 3/4-ը պետք է գտնվի նստատեղի վրա, 6) ողնաշարը գոտկային մասով պետք է հենվի նստարանի թիկնակին: Այս դիրքը կոչվում է ուղիղ նստեցում, որը հիգիենիկ առումով աշակերտի համար ամենից ճիշտն է և ամենահարմարը: Դպրոցական միջավայրի անբարենպաստ գործոնների ազդեցությունն աճող օրգանիզմի վրա կարող է հանգեցնել հենաշարժիչ համակարգի (կեցվածքի) ֆունկցիոնալ շեղումների՝ ողնաշարի սկոլիոզների, լորդոզների և կիֆոզների:

Սկոլիոզը հենաշարժողական ապարատի հիվանդություն է, որին բնորոշ է ողնաշարի ծռումը դեպի կողային հատված: Այն կարող է լինել բնածին ու ձեռքբերովի: Կարևոր է մշտական շարժողական ակտիվությունը` ներառյալ մարմնամարզությունը՝ մարմնի ուղղաձիգ դիրքում պահող մկանների վարժեցումը նպաստում է ճիշտ կեցվածքի զարգացմանը։ Շատ կարևոր է ճիշտ պայուսակի ընտրությունը. խորհուրդ է տրվում օգտագործել ուսապայուսակներ, և ոչ փափուկ ուսապարկեր՝ հատկապես ցածր դասարաններում: Տարրական դասարաններում սովորող երեխաների համար դպրոցական պայուսակի քաշը պետք է լինի ոչ ավելի, քան 600-700 գրամ:

Դպրոցական պայուսակի քաշը չպետք է գերազանցի աշակերտի քաշի 10%-ը: Անհրաժեշտ է դպրոցական պայուսակը կրել այնպես, որպեսզի ծանրությունը հավասարաչափ բաշխվի մարմնի վրա: Եթե պայուսակը ձեռքին են կրում, ապա չի կարելի այն անընդհատ նույն ձեռքով բռնել: Երեխաների առողջության համար կարևոր է ձեռքերի և մաշկի հիգիենան: Հիգիենայի պահպանումը կարող է զերծ պահել մի շարք վարակիչ հիվանդություններից:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular