ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Շատերն են զգուշացրել, բայց «զադնի» չի դրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը դատարանները շրջափակելու «լայվից» հետո հանդիպել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ով մեր աղբյուրների փոխանցմամբ՝ զգուշացրել է, որ դա շատ վտանգավոր քայլ կարող է դիտվել՝ հատկապես ԵԽ անդամ երկրի համար, եւ միջազգային աղմուկից հնարավոր չի լինի խուսափել՝ գումարած բախումների հավանականությունը, բայց Փաշինյանը «զադնի» չի դրել։ «Իմ քայլի» Սայաթ-Նովայի գրասենյակում անմիջապես ֆրակցիայի նիստ է հրավիրվել՝ 22։30-ին, որը երկար չի տեւել։ Հրահանգվել է՝ մասնակցել ակցիային եւ անել ամեն բան, որ իրավիճակը «կանտրոլից» դուրս չգա: Մենք արդարադատության նախարարությունից փորձեցինք ճշտել` հանդիպե՞լ են նախորդ օրը նախարարն ու վարչապետը, ի՞նչ են խոսել, եւ ինչո՞ւ որեւէ հայտարարություն չի տարածվել։

«Արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության մասն է, հետեւաբար, արդարադատության նախարարի կողմից առանձին հայտարարություն անելու անհրաժեշտություն չկար: Ինչ վերաբերում է վարչապետ-նախարար հանդիպմանը, ապա դրանք պարբերաբար տեղի են ունենում՝ աշխատանքային հարցերի շուրջ»։ Ի՞նչ եք քննարկել կեսգիշերին հրավիրված ֆրակցիայի նիստում՝ հարցրինք «Իմ քայլի» միակ քաջ պատգամավոր Թագուհի Ղազարյանին։

«Քննարկել ենք, որ ունենք իրավիճակ, եւ ինչպես առերեսվել այդ վիճակի հետ, ու որոշեցինք, որ, որպես պատգամավորներ, եթե քաղաքացիները հավաքվեն տարբեր դատարանների առջեւ, մենք քաղաքացիների կողքին լինենք, որպեսզի հավաքների խաղաղ ընթացքին ուշադիր հետեւենք»: Իսկ կարծիք չհայտնեցի՞ք, որ չէր կարելի վարչապետը նման կոչով հանդես գար, դա սահմանադրական կարգի խախտում է։ «Խմբակցության փակ նիստից ինչ անհրաժեշտ ենք համարում, այն ենք հրապարակայնացնում»: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ դեմ կարծիքներ են հնչել։ «Ո՛չ, չեք կարող»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular