ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 28-ամյա երիտասարդը Mercedes-ով մխրճվել է բեռնատարի մեջ, նա տեղում մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Տավուշի մարզի Պտղավան գյուղի բնակիչ, 28-ամյա Վլադիմիր Դալլաքյանը Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 76-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 35 AC 724 համարանիշի ավտոմեքենայով դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեպի Վրաստան ընթացող Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 46-ամյա Գագա Դավտալիանիի վարած MAN մակնիշի ՏՏB 114 համարանիշի ավտոմեքենայի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Վ. Դալլաքյանը տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Վարդան Նարգիզյանի և դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը։

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել Նոյեմբերյանի քննչական բաժնի ավագ քննիչ Արկադի Աբովյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։

Մահացածին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, սակայն երիտասարդն արդեն մահացած է եղել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular