ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԳՆ-ն ահազանգ է ստացել 1-ին դասարանցիների ընդունելության գործում արհեստական խոչընդոտների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է դպրոցներին արհեստական խոչընդոտներ չստեղծել առաջին դասարանցիների ընդունելության գործում: Ինչպես նշեց նախարարության հանրակրթության վարչություն  պետ Աշոտ Արշակյանը, մայիսի 15-ից սկսվել է երեխաների առցանց ընդունելությունը, ինչը հաջողությամբ իրականացվում է, սակայն ահազանգեր են ստացվում այն մասին, որ որոշ դպրոցների տնօրեններ արհեստական խոչընդոտներ են ստեղծում:

«Մասնավորապես, մեզ զանգահարում են ծնողները և տեղեկացնում, թե որոշ դպրոցների տնօրեններ երեխայի գործերն ընդունելու համար հավելյալ փաստաթղթեր են ուզում, որոնք նախատեսված չեն կարգով: Ես հորդորում եմ բոլոր ծնողներին, որ տանեն բացառապես մեր կողմից նշված ցանկին համապատասխան փաստաթղթեր: Դպրոցի տնօրեններն իրավունք չունեն լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու: Կոչ եմ անում դպրոցների տնօրեններին զերծ մնալ արհեստական խոչընդոտներ ստեղծելուց»,-ասաց Աշոտ Արշակյանը:

Հարցին, թե օրինակ, դպրոցի տնօրեններն ինչ լրացուցիչ փաստաթղթեր են պահանջում, Աշոտ Արշակյանը նշեց, որ մասնավորապես, բժշկական տեղեկանք երեխայի առողջական վիճակի մասին, ինչը վաղուց հանված է:

«Այդ հայտնի 26 ձևի մասին է խոսքը: Դա նախորդ տարիներից է եկել, որը հիմա հանված է: Երբ ծնողն իր երեխային գրանցում է առցանց համակարգով, ստանում է տեղեկատվություն, թե ինչ փաստաթուղթ է անհրաժեշտ երեխայի գործերը տանելու համար: Դրանից բացի, ծնողը երեխային գրանցելուց հետո ստանում է 15 աշխատանքային օր, որպեսզի այդ գործերը ներկայացնի: Այսինքն՝ այդ 15 աշխատանքային օրվա ընթացքում, երբ ծնողը գործերը տանի, դպրոցի տնօրենը պարտավոր է գործերն ընդունել»,-ասաց Աշոտ Արշակյանը:

Նախարարության ներկայացուցիչը նշեց՝ ցանկացած խնդրի դեպքում ծնողները կարող են զանգել թեժ գիծ, խնդրին շատ արագ լուծում կտրվի:

Առաջին դասարանցիներին առցանց գրանցման համակարգը Երևանում գործարկվել է մայիսի 15-ից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular