ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


20-ամյա աղջիկն իր եղբայրներին սուտ մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Գյոզալ Բ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

20-ամյա Գյոզալ Բ.-ն Արագածոտնի մարզի բնակչուհի է, ամուսնացած չէ, խնամքին ոչ ոք չունի:

Նրան մեղադրանք էր առաջադրված սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Ըստ դատական ակտի՝ գործի քննությամբ հաստատված է համարվել հետևյալը:
Գյոզալ Բ.-ն իր ընտանիքի հետ բնակվել է Արագածոտնի մարզում: Աղջիկն իր հոր ու քրոջ հետ վերջին 2-3 տարում աշխատել է Արմավիրի մարզի անասնաֆերմաներից մեկում: Ֆերման պատկանում էր երկու եղբայրների: Գյոզալի հայրը անասնապահ էր այդ ֆերմայում, իսկ Գյոզալն ու քույրը՝ կթվորուհիներ:

Աշխատելու ժամանակահատվածում Գյոզալն ու քույրը բնակվել են իրենց գործատուների տանը:
Ժամանակի ընթացքում Գյոզալի ու գործատու եղբայրներից մեկի որդու միջև սիրային կապ է հաստատվել: Նրանք համացանցի սոցիալական կայքերի միջոցով գաղտնի սիրային նամակագրություն են վարել, բացի այդ, պարբերաբար էլ սեռական հարաբերություն են ունեցել իրար հետ:

Երիտասարդի հորեղբայրը, սակայն, պատահաբար տեղեկացել է այդ գաղտնի սիրային կապի մասին:

Նա առանձնապես լավ կարծիքի չէր Գյոզալի վարքի մասին, այդ պատճառով չի ցանկացել, որ եղբորորդին կապ ունենա այդ աղջկա հետ: Նա արգելել է երիտասարդների շփումը, տեղեկացրել է նաև եղբորը՝ տղայի հորը:

Վերջինս նույնպես կտրականապես արգելել է որդուն՝ շարունակել կապը և նույնիսկ շփվել Գյոզալի հետ: Տղան չի ընդդիմացել…

Արդյունքում, ըստ դատական ակտի, Գյոզալը «քեն» է պահել իր երջանկությունը խափանած եղբայրների նկատմամբ ու որոշել է… վրեժ լուծել նրանցից:
Գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, զգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին՝ Գյոզալ Բ.-ն 2016 թվականի փետրվարի ամենավերջին օրը՝ 29-ին, ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, թե 2015 թվականի դեկտեմբերին գործատուն՝ սիրած տղայի հորեղբայրը, տանը բռնություն է գործադրել իր նկատմամբ ու բռնի սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, իսկ մյուս գործատուն՝ տղայի հայրը, 2016 թվականի փետրվարին է ոտնձգել իր սեռական անձեռնմխելիության նկատմամբ, բայց այս անգամ ինքը ուժ է գործադրել ու ազատվել է, չի թողել, որ բռնաբարությունը տեղի ունենա:

Այս հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել, որի նախաքննության ժամանակ Գյոզալ Բ.-ն, մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով, ներկայացրել է պատռված շապիկ ու զգեստ՝ ասելով, թե դրանք վնասվել են, երբ տղայի հորեղբայրը բռնաբարում էր իրեն:

Գյոզալի սուտը բռնվել է, գործի քննությամբ նրա հաղորդումը չի հաստատվել, նա խոստովանել է, որ սուտ հաղորդում է տվել՝ իր նախկին գործատուներին մեղադրելով ծանր հանցագործության համար, ինչը զուգորդել է մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով:

Ընդհանուր իրավասության դատարանում Գյոզալ Բ.-ն ընդունել է մեղքը, զղջացել է կատարածի համար, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:
Դատարանը հաշվի է առել, որ Գյոզալ Բ.-ն նախկինում դատված չի եղել: Նա բնութագրվել է… բացասական…

Տուժող եղբայրները չեն բողոքել նրա դեմ, քաղաքացիական հայցի պահանջ առաջ չեն քաշել:

Գյոզալ Բ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 2 տարի փորձաշրջան:
Դատավճիռը չի բողոքարկվել և օրինական ուժ է ստացել:

Նյութն՝ «Առաջինի»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular