ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի «Արդարություն» կուսակցությունը բազմիցս նշել է, որ Հայաստանն ու Արցախը միասնական պետություն են, և երկու պետական կազմավորումներով ներկայանում են միայն այն պատճառով, որ մարտավարական առումով նման կերպ ավելի արդյունավետ կարող են դիմակայել արտաքին մարտահրավերներին, ավելի նպաստավոր դիրքեր ունենալ բանակցային գործընթացում։

 

Մենք ունենք պաշտպանության միասնական համակարգ, գտնվում ենք միևնույն տնտեսական դաշտում, չնչին փոփոխություններով գործում են նույն օրենքները։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներն անհապաղ իրենց արձագանքը պետք է գտնեն նաև Արցախում։

Հանրահայտ է, որ Արցախի անկայունությունը բխում է միմիայն հակառակորդի շահերից, իսկ պետական մակարդակով բարեփոխումների արգելակումը կամ ձգձգումը տանում է նորմալ կենսագործունեության խաթարման: Հանուն Արցախի կայունության և անվտանգության, հանուն Արցախի խաղաղ զարգացման, գործող իշխանություններն անվերապահորեն պարտավոր են սկսել ինքնամաքրման գործընթաց, ասել է թե՝ ձեռնամուխ լինել ներքին ինքնատիպ հեղափոխության՝ միտված արմատական բարեփոխումներին:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը Արցախի նախագահ Բակո Սահակյանից պահանջում է՝

-     Հանդես գալ հայտարարությամբ և անդրադառնալ իր պաշտոնավարման տարիներին առաջացած գլոբալ խնդիրներին և արձանագրել, որ եղել են բազմաթիվ տնտեսական և իրավական խախտումներ, իրականացվել են կոռուպցիոն սխեմաներ, որոնց արդյունքում մի խումբ չինովնիկներ և բիզնեսմեններ հսկայական հարստության տեր են դարձել, ինչը հանգեցրել է ազգային հարստության ոչ իրատեսական բաշխման:

- Հրապարակայնորեն հայցել ժողովրդի ներողամտությունը՝ քաղաքացիների իրավունքները ոտնահարելու և պատճառած տառապանքների համար:

Միաժամանակ հայտարարում է, որ անվերապահորեն պաշտպանում է հայաստանյան բարեփոխումները, պատրաստակամ է նույնը իրականացնել Արցախի Հանրապետությունում: Այդ նպատակով ստեղծվում է հեղափոխական բարեփոխումների ու համերաշխության փաստահավաք խումբ, կազմը հաստատվում է քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների համաձայնությամբ, տրամադրում անհրաժեշտ լիազորություններ, որն իրականացնում է՝

1. Իր կառավարման տարիներին իրականացված պետական ծրագրերի, ինչպես նաև հիմնադրամներում անկախ աուդիտի անցկացում, հակաժողովրդական որոշումների, վճիռների բացահայտում, մեղավորներին պատասխանատվության ենթարկում.

2. Կոռուպցիոն ռիսկեր պարունակող և պետական երաշխիքով ստացված վարկերի հետ վերադարձման գործընթաց.

3. Պետական խոշոր ձեռնարկությունների, հիմնարկների, ծառայությունների և գույքի մասնավորեցման գործերի վերաբացում և պետական վնասի հատուցում.

4. Հակակոռուպցիոն և հակամենաշնորհային մասնագիտացված մարմնի ստեղծում՝ քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ընդգրկմամբ.

5. Քրեական և տնտեսական առանձնապես ծանր հանցագործություններ կատարած և պատիժ չստացած անձանց բացահայտում և պատասխանատվության են թարկում.

6. Զինծառայողների վարկերի գույքագրում և վարկային բեռի թեթևացում:

Այս գործողությունների արդյունքում հանրության շրջանում մասամբ կսկսի վերականգնվել օրինականության և արդարության զգացումը, տարիների ընթացքում խաթարված մարդկանց հավատը, հակառակ դեպքում այն կվերականգնվի փողոցում, զանգվածային հանրահավաքների միջոցով, որի աղետալի հետևանքների ողջ պատասխանատվությունը կընկնի Ձեր ուսերին՝ ինչից չեք կարող խուսափել անգամ հրաժարականի դեպքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular