ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Նիկոլ Փաշինյանին զեկուցվել են տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին (տեսանյութեր)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում պետական կառավարման մարմինների պատասխանատուները զեկուցել են վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: 

Օրակարգի առաջին հարցով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է գույքագրված ներդրումային առաջարկներին ու դրանց ընթացքին: Նախարարի խոսքով՝ ներկա դրությամբ կան 56 ներդրումային ծրագրեր. 38 ներդրումային ծրագրեր 1,2 մլրդ դոլար արժողությամբ համարվում են իրատեսական, որոնք գտնվում են ընթացքի տարբեր փուլերում: Մնացած 18 ծրագրերը քննարկման փուլում են: Ըստ նախարարի, ներդրումային նախագծերը վերաբերվում են քաղաքաշինության, էներգետիկայի, արդյունաբերության և այլ ոլորտների:

Իր հերթին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը տեղեկացրել է, որ քաղաքաշինության ոլորտում ներդրումային առաջարկների թիվը գնալով ավելանում է, պետք է գնահատել դրանց արդյունավետությունն ու շարժվել առաջ:

Այնուհետև անդրադարձ է կատարվել Երևանի տարբեր հատվածների հետ կապված ներդրումային առաջարկներին, ընթացքի մեջ գտնվող ծրագրերին ու առաջացած խնդիրներին:

Վարչապետ Փաշինյանն անհրաժեշտ է համարել տարբեր քաղաքաշինական ծրագրերի ընդհանուր ռազմավարության մշակումը և ըստ դրա ներդրումային առաջարկությունների քննարկումը: «Պետք է ունենանք ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք նախագծերն առաջ մղելու»,- ասել է կառավարության ղեկավարը և հանձնարարել ձևավորել աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակահատվածում կմշակի ռազմավարությունն ու նախագծերի շուրջ առկա խնդիրների ուղղությամբ կներկայացնի համապատասխան առաջարկություններ:

Օրակարգի հաջորդ հարցով անդրադարձ է կատարվել կարգավորումների պարզեցմանը, այդ թվում՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի հասանելիության խնդրին: Զեկուցվել է, որ նշված խնդիրների լուծումը գտնվում է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրի շրջանակում, որով նախատեսվում է իրականացնել շուրջ 50 միջոցառում:

Այնուհետև վարչապետին մանրամասներ են ներկայացվել ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքների մասին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ներդրողների հետ ակտիվ աշխատանքն ու նախագծերի կյանքի կոչման փուլում նրանց անհրաժեշտ օժանդակության ցուցաբերումը:

Այնուհետև զեկուցվել է վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծման և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան վերամասնագիտացման ծառայություններ մատուցելու, բիզնես հմտությունների սովորեցման և ֆինանսական գրագիտության շարունակական բարձրացման նպատակ ունեցող ուսումնական կենտրոնների և նախագծերի ակտիվացման, միջին մասնագիտական կրթական հաստատությունների «վերակենդանացման», ակտիվացման և զարգացման գործում մասնավոր հատվածի ներգրավման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Զեկուցվել է, որ աշխատանքները հաջողությամբ գտնվում են ընթացքի մեջ, դպրոցներում ձեռնարկատիրական, ֆինանսական կրթության տարածմանը միտված դասընթացները մեծ հետաքրքրություն են ունեն աշակերտների շրջանում: Արդյունքում, դասընթացների շրջանակում նրանք մշակում են նաև բիզնես պլաններ:

22:40
 
1USD AMD
1EUR AMD
1RUB AMD
 
Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով այս հարցին՝ նշել է. «Կարծում եմ, որ այս կոմպոնենտի մեջ պետք է ավելացնել ևս մի բաղադրիչ, որպեսզի հանրակրթական ծրագրերում մենք երեխաներին բացատրենք, թե ինչ է հարկը, ինչի համար է այն վճարվում, ինչպես է այն աշխատում ու ինչպես է դա ազդում իրականության վրա: Սա շատ կարևոր բան է, որովհետև այս ընթացքում մի քանի առիթ ունեցել եմ արձանագրելու, որ երբ մարդն ասում է այսինչ, այնինչ հարցերը լուծեք, սա բարձրացրեք այն բարձրացրեք՝ իր ընկալման կառուցվածքի մեջ դա բացակայում է: Նա չի պատկերացնում, որ այդ հարցերի լուծման շղթայի 10 քայլերից 9-ի պատասխանատուն նույնիսկ եթե ինքը չէ, ապա մեկի պատասխանատուն ինքն է, իր վճարած հարկի արդյունավետ ծախսման արդյունքում պետք է այդ խնդիրները լուծվեն: Կարևոր է, որ երեխան հասկանա՝ հարկն ինչ է ու ինչու են դա վճարում

Մի քանի անգամ խոսել ենք այս մասին: Հարկը պետք է ընկալվի ոչ թե որպես բեռ, այլ պատվիրակված լիազորություն, որովհետև ամեն քաղաքացի չի կարող գնալ ինքն իր համար մայրուղի կառուցել, ինքն իր համար դպրոց կառուցել: Այսինքն, նա իր լիազորությունը պատվիրակում է, որպեսզի կառավարությունը բոլորից հավաքի այդ գումարը և իր համար ճանապարհ կառուցի: Ի վերջո, այդ գիտակցումը պետք է լինի, որ մարդը երբ հարկը վճարում է, ինքն իրեն է վճարում, ուրիշին չի վճարում: Եվ մեր կառավարության գործունեությունն էլ պետք է օգնի, որպեսզի մարդկանց այս ընկալումը գործնականում հաստատվի»: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular