ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպանել են ցեղասպանությունը վերապրած զառամյալ ծերունուն՝ Վարազդատ պապին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Hraparak.am-ը գրում է.

Գյումրիում սպանել են 102 տարեկան Վարազդատ Մանուկյանին։ Նա ցեղասպանությունը վերապրածներից էր, ծնունդով՝ Կարսից։ Ամեն ապրիլի 24-ին, երբ ԶԼՄ-ները «մազապուրծ հերոսների» փնտրտուք էին սկսում, նա ընդունում էր լրագրողներին։

«Անցյալս անցյալ չէ, դաժանություն է, անմոռանալի»,- պատմում էր Վարազդատ պապը մարզային հեռուստաընկերությանը իր վերջին գարնանը՝ ապրիլի 24-ին։ Ոչ նա, ոչ էլ նրան լսող լրագրողներն ու հեռուստադիտողները չէին կարող պատկերացնել, որ Վարազդատ Մանուկյանի համար դաժանությունների շղթան շարունակվելու է, եւ որ նա ընդամենը 4 ամիս անց իր կյանքի թերեւս ամենասարսափելի դաժանությունն է տեսնելու։

Անկողնուն գամված զառամյալ ծերունուն սպանել էին 2015 թ․ օգոստոսի 14-ին։ Մարմնի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր, վնասվածքներ գլխի, դեմքի, բերանի շրջանում, ծնոտի անկյուններում, կապտուկներ, արյունազեղումներ։ Դատաբժիշկն արձանագրել էր, որ մահը վրա է հասել 5 պրոմիլ էթիլ սպիրտի թունավորումից, որն առաջ է բերել սիրտ-թոքային անբավարարություն։ Էթիլ սպիրտը ծերունու բերա՞նն են լցրել, թե՞ ներարկել՝ դատաբժիշկը չի գրել։

Ո՞ւմ էր խանգարում ծեր մարդը։ Մեկ տարի է անցել, բայց ինչ օրս քննիչներն այս հարցի պատասխանը չունեն։ Գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դիտավորությամբ սպանություն։ Գործով 7 քննիչ է փոխվել, բայց ոչ կասկածյալ կա, ոչ մեղադրյալ, ոչ վարկած։ Սպանվածի քույրը՝ Ռուզան Մանուկյանը, կատարվածի մեջ մեղադրում է քրոջը՝ Կարինե Մանուկյանին, եւ նրա դստերը՝ 28-ամյա Գայանե Սարգսյանին։ Նրանք, ինչպես նաեւ սպանվածի 21 տարեկան թոռնիկը, Բելգիայում ապրող նրա որդու տղան, ապրում էին ծերունու հետ։

«Հայրս իր տունը նվիրել էր որդուն, որն արտասահմանում է, նվիրատվություն էր գրել։ Բայց իմացավ, որ իր որդին չի վերադառնալու Հայաստան, իսկ իր տանը բնակվելու է նրա ամուսնալուծված կինը։ Հայրս չընդունեց դա ու մտավ դատարան, որ նվիրատվությունը չեղյալ համարի։ Իր ժառանգությունը նա մտադիր էր թողնել իր բոլոր ժառանգներին»,- պատմում է Ռուզաննան։

Վարազդատ հայրիկի տունը շքեղ չէր՝ մեծ բակով, մեծ տարածքով, բայց անխնամ տուն էր։ Ռուզաննա Մանուկյանը կարծում է, որ նվիրատվությունը չեղյալ համարելու գործը ձախողելը կարող է հանցագործության շարժառիթ լինել, եւ հենց այս նպատակով էլ իր եղբայրն ու քույրը՝ Կարինեն, որը, փաստորեն, խնամում էր հորը, կարող էին հանցավոր համաձայնության գալ եւ իրականացնել ծերունու սպանությունը։ Ռուզաննան պատմում է, որ հոր դիակը հայտնաբերել են ոստիկանության աշխատակիցները։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular