ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես չգիտեմ ինչի՞ց են դատախազությունը որոշել, որ ես իշխանությունը հանձնում եմ ինչ-որ մեկին. Քոչարյան

ԻՐԱՎՈՒՆՔ

Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց. «Արցախի հանրապետությունից մեկ մարդ զինված ուժերից չի բերվել՝ այդ միջոցառումներին մասնակցելու համար: Չի՛ բերվել: Հետո կբացատրեմ ինչի մասին է խոսքը: Ապօրինի ներգրավումը իրականությանը մեղմ ասած չի համապատասխանում:Եթե իրենք գոնե գործի նյութերին ծանոթ լինեին, նման բան չէին ասի: Եթե ՀՀ դատախազությունը չի տիրապետում ՀՀ ՊՆ կառուցվածքը, էլ ի՞նչ, ասելու բան չունեմ»:

Քոչարյանի խոսքով՝ անվտանգության դրույթը յուրովի են մեկնաբանում ու փակ դռների հետեւում կպարզաբանի, թե ինչի մասին է խոսքը. «Մեղադրանքում երկու տեղ գրված է՝ իր մտերիմ Սերժ Սարգսյանին ամեն գնով իշխանությունը հանձնելու նպատակը: Շեշտում են երկու տեղ: Մի տեղ՝ փոխանցել, մի տեղ՝ իշխանությունը հանձնել: Հարգելի՛ դատարան, Սահմանադրության 50 հոդվածով ՀՀ նախագահը ընտրվում է ՀՀ քաղաքացիների կողմից 5 տարի ժամկետով, սա նշանակում է, որ իմ լիազորությունները 5 տարին լրանալուց հետո ավարտվում են: ՀՀ նախագահը իր պաշտոնը ստանձնում է ՀՀ նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը: Եվ հաջորդ կետը՝ ՀՀ նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում:

Ես չգիտեմ ինչի՞ց են դատախազությունը որոշել, ո՞ր օրենքների վրա հիմնվելով, որ ես հանձնում եմ իշխանությունը ինչ-որ մեկին: Ես իշխանությունը չեմ հանձնում, ժամկետը լրանում է…Ինձնից կախված չէր՝ Սերժ Սարգսյանը կստանձնե՞ր իշխանությունը, թե՞ չէր ստանձնի: ԱԺ նախագահը պիտի լիազորությունները կատարեր, եթե չստանձնելր եւ միայն հատուկ նիստում կարող էր ՀՀ ընտրված նախագահը ստանձներ իր պաշտոնը, ոչ թե ինձնից: Այդ նույն ԱԺ-ում Սերժ Սարգսյանն ուներ մեծամասնություն: Այս ձեւակերպումները անլրջության աստիճանի են հասնում, սա ցույց է տալիս մի բան՝ ամեն կերպ ձեւավորել գործիք, որովհետեւ հանցագործությունը առանց գործիք չի լինում՝ բա ինչի՞ համար է Քոչարյանը տապալում սահմանադրական կարգը՝ որ իր մտերիմ Սերժ Սարգսյանը ստանձնի իշխանությունը: Պայուսակ էր, սենց հետս ձեռքս ման եմ տալիս իշխանությունը, հանձնում եմ Սերժին, ինքը ընդունում է, անմիջապես դառնում է ՀՀ նախագահ, լավ էս աստիճանի զավեշտության հասցնելը չեմ կարծում, որ նման գործում եւ նման մեղադրականի մեջ պետք է լինի»: 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular