ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարոյանի ինքնագոլը չխանգարեց «Ուրալին» դուրս գալ եզրափակիչ

ՍՊՈՐՏ

Եկատերինբուրգի «Ուրալը» դուրս եկավ ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ։ «Արսենալի» հետ կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը Տուլայում ավարտվեց ոչ ոքի՝ 2։2։ Հայաստանի հավաքականի եւ «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը պատասխան խաղում գրավեց սեփական դարպասը։

Առաջին խաղում «Ուրալը» տանը հաղթել էր 1։0 հաշվով։

Մայիսի 22–ին Սամարայում կայանալիք եզրափակիչում «Ուրալի» մրցակիցը կլինի «Ռոստով» – «Լոկոմոտիվ» դիմակայության հաղթողը։

Ռուսաստանի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Արսենալ» – «Ուրալ»՝ 2։2

Վարազդատ Հարոյան, 58, ինքնագոլ, Ռեզիուան Միրզով, 67 – Էրիկ Բիկֆալվի, 1, Օտմա Էլ Կաբիր, 24

Հեռացում՝ Էրիկ Բիկֆալվի, 34

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular