ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տասը զոհերից առնվազն 7-ի սպանությունը արվել է ոչ ոստիկանների, ոչ բանակի կողմից. Ռոբերտ Քոչարյան

ԻՐԱՎՈՒՆՔ

«Տասը զոհերից առնվազն 7-ի սպանությունը արվել է այլ անձանց՝ ոչ ոստիկանների, ոչ բանակի կողմից»,-այս մասին դատարանի դահլիճում քիչ առաջ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը. «Մեզ հայտնի չէ՝ կա՞ն քերական գործեր հարուցված այդ որոշ մարդկանց նկատմամբ կամ կա՞ն ձերբակալված անձինք կամ նրանց գտնելու համար քննչական գործողություններ արվե՞լ են թե՞ ոչ»։

«Որոշ մարդիկ» ասելով՝ Քոչարյանը նկատի ունի իր եւ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի այն անձանց, որոնք հիշատակված են մեղադրանքում. «Ընթացող քաղաքական գործընթացները ճնշելու գործին ներգրավվել են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ մարդիկ, ովքեր, իրենց թիկնազորի անդամներից կամ վստահելի, այդ թվում՝ հանցավոր հեղինակություն վայելող անձանցից ստեղծել են խմբեր, որոնց ապօրինի զինել են տարբեր տեսակի հրազեններով՝ ներգրավվելով 2008 թվականի մարտի 1-2 ընկած ժամանակահատվածում Երեւանի տարբեր փողոցներում քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները եւ ազատությունները ակնհայտ խախտող հանցավոր գործողությունների իրականացմանը»,-ընթերցեց Հայկ Ալումյանը։

Վերջինիս խոսքով՝ մեղադրանքում թվարկվում է, թե այդ որոշ անձինք ինչեր են արել՝ առանց նշելու նրանցից գոնե մեկի անունը։

Ռոբերտ Քոչարյանը ենթադրեց, թե այդ դրվագը ինչու է առկա գործում. «Ես կարող եմ ենթադրություն անել. քանի որ տասը սպանության փաստը այդ քրեական գործում չկա, այդ դրվագը մտցվել է մարդկանց ուղիղ հասցնելու համար, թե կարող են այդ սպանությունները կատարված լինել մեր մերձավոր մարդկանց կողմից, այլ հիմնավորում, թե ինչու են այս դրվագը մտցրել մեղադրանքի մեջ, ես չունեմ»,-ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular