ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քոչարյանն անցավ հակագրոհի. ինչպես կարող է շրջվել «դարի դատավարությունը»

ԻՐԱՎՈՒՆՔ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը: Դատարանում Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, հայտարարեց, որ 2008 թվականի փետրվարի 28-ին Ազգային անվտանգության ծառայության՝ ոստիկանությանն ուղղված նամակը քննիչը և դատախազը թաքցրել են։ Նամակը հիմք էր հանդիսացել Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների համար։ «Կարևորագույն փաստ է, որ թաքցվել է քննիչի կողմից և դատախազի կողմից»,-ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանը հավելել է, որ փետրվարի 24-ից մինչև մարտի 2-ը 300-350 էջ հավաքված նյութեր բացակայում են։ «Եվս մեկ փաստ՝ այս ամբողջ ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունից հարցաքննվել է միայն մեկ անձ»: Սա իրականում ոչ այլ ինչ է, քան հաղորդում հանցագործության մասին, կամ Քոչարյանի պահուստային տարբերակի գործարկումը: Երկրորդ նախագահը, ըստ էության, անցնում է հակագրոհի, խոստացված ականները պայթեցնելուն, ինչը լուրջ վտանգներ և ռիսկեր է պարունակում իշխանությունների համար, քանի որ այս պարագայում Մարտի 1-ի գործը կարող է շրջվել հենց այն բացողների դեմ:
 
Այն, որ երկրորդ նախագահի կալանքը փոխելու որոշումն արդեն իսկ կայացվել է՝ ակնհայտ է: Առաջին հերթին դա ակնհայտ է դառնում այն փաստից, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխիք տալու նպատակով դատարան են հրավիրվելու Արցախի նախկին և ներկա նախագահները: Դժվար է պատկերացնել, որ դատարանը մերժի բարձրաստիճան պաշտոնյաներին, քանի որ այդ դեպքում լարվելու են Հայաստան-Արցախ՝ առանց այդ էլ լարված հարաբերությունները, բացի այդ, դատարանի մերժման որոշումը կարող է դիտվել իբրև Արցախի իշխանությունների կշիռը կասկածի տակ առնելու փորձ: Քոչարյանն այս պահի դրությամբ ունի Արցախի, ինչպես նաև ռուսական կողմի բացահայտ աջակցությունը: Կասկած անգամ լինել չի կարող, որ Մեդվեդև-Փաշինյան վերջին հանդիպման ընթացքում Քոչարյանի հարցը քննարկման առարկա է դարձվել: Փաշինյանի ռեժիմի դեմ քարոզչությունը կարծես մի պահ դադար է առել ռուսական մեդիայում, սակայն չի բացառվում, որ եթե մինչև Վլադիմիր Պուտինի այցը Երևան՝ Քոչարյանը չհայտնվի ազատության մեջ, այդ հակաքարոզչությունը սկսի աշխատել նոր թափով: Անգամ կան խոսակցություններ, որ այդ դեպքում ռուսական կողմը սպառնում է բանտում կազմակերպել Պուտին-Քոչարյան հանդիպումը: Փշրվել է մեկ այլ միֆ ևս՝ այն, որ երկրորդ նախագահը չունի աջակիցներ: Եթե աջակիցներ չկան, ապա ինչո՞ւ են իշխանությունները ստիպված հակացույցեր կազմակերպում դատարանի բակում՝ ներգրավելով անգամ երեխաների:
 
Քոչարյանի հակագրոհը, ինչպես ասեցինք՝ լուրջ վտանգ է պարունակում իշխանությունների համար, և վերջիններս արդեն իսկ ելք են փնտրում, որպեսզի դատողները ի վերջո չհայտնվեն դատվողների դերում, քանի որ գործը «ջուր» է՝ ինչպես ասում էր «դասականը»…
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular