ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օգոստոսի 30-ի աստղագուշակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Խոյ

Խոյերն առավելագույն էնտուզիազմով լցված կլինեն օրվա սկզբում: Դա լավագույն պահն է ինտենսիվ պարապմունքների և ֆիզիկական ակտիվության այլ ձևերի, գործնական, ստեղծագործական, գովազդային նախաձեռնությունների համար: Օրվա երկրորդ կեսում հետաքրքրվածությունն ու ազարտը դեռ բարձր կլինեն, սակայն էներգիան և կարգապահությունը կարող են նվազել: Այդ ժամանակ ավելի լավ է շեղվել խիստ ծրագրից, ձեզ մեծ ազատություն թույլ տալ:

Ցուլ

Ցուլերի մոտ մասնակիորեն կարող են փոխվել կենսակերպը, առաջնայնությունների ցանկը: Հնարավոր է հետաքրքրություն աշխատավայրի փոխման, առողջության վերականգնման, արտաքինի կարգավորման նկատմամբ: Կարող է թարմանալ առօրյա պարտականությունների բնույթը: Մի ուղղությամբ առաջընթացը կհարևանի այլ ուղղությամբ լճացման հետ, ինչը ձեզ համար ավելի շատ շահեկան կլինի: Հետաձգումը թույլ կտա ժամանակ շահել, ավելի բծախնդիր ընտրություն կատարել:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ չի տրվում հուսալքվել, եթե ցանկալի իրադարձությունները հետաձգվում են: Հնարավոր է, որ ինչ-որ բան չեք ավարտել, օրինակ՝ չեք կատարել ձեր պարտքը ծնողների կամ երեխաների առաջ, չեք նախապատրաստել տունը, ընտրություն չեք կատարել: Այսօրվա իրադարձությունները ցույց կտան, որ կյանքը տեղում չի դոփում, և որոշ հաճելի փոփոխություններ արդեն իսկ տեղի են ունենում:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ չի տրվում շտապել կարևոր խոսակցության, տանը կամ հարաբերություններում անդառնալի նորամուծության հարցում: Աստղերը հուշում են, որ նման քայլին պետք է նախորդի տեղեկատվության հավաքումը, ուղևորությունների և ուսման շրջանը, որը դեռևս չի ավարտվել: Հնարավոր է, որ ինչ-որ կարևոր բան չգիտեք, մինչև վերջ չեք հասկացել սեփական շարժառիթները և ուրիշների մտադրությունները, չեք նախապատրաստել փաստաթղթերի փաթեթը:

Առյուծ

Առյուծները կարող են իրենց թույլ տալ ներքին ազատության և հանգամանքներից մասնակի անկախության օր: Անձնական էներգիայի և նպատակասլացության գագաթնակետը կլինի առավոտյան, այդ ժամանակն ավելի լավ է օգտագործել առաջընթաց կատարելու հնարավորությունը: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են զիջումներ, էքսպրոմտներ, ծրագրերից և կանոններից անսպասելի շեղումներ: Կարելի է գործել ըստ տրամադրության, ոգեշնչման:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում հետաձգել գնումներրը, բյուջեի հաստատումը: Չարժե շտապել նաև համագործակցության պայմանների կարևոր փոփոխությունների, ինչ-որ մեկին ընկեր կոչելու հարցում: Իրավիճակը բարենպաստ է, բայց ձեզանից պահանջում է, նախևառաջ, հասկանալ ինքներդ ձեզ: Առաջընթացը կարող են խոչընդոտել կարևոր հարցերում տատանումները, ձեր ծրագրերում, դիրքորոշումներում, համոզմունքներում քողարկված խոցելիությունները:

Կշեռք

Կշեռքների կյանքում գերակշռող է դառնում դրականը, սակայն, մի շարք պատճառներով, բարենպաստ միտումները չեն կարողանում մինչև վերջ ծավալվել: Կարող են խանգարել գաղտնի կասկածները, անավարտ գործերը, ընդհատված բանակցությունները, փակ ճանապարհները, ինքնազգացողության նրբությունները: Օրը կարելի է օգտագործել ընկերների հետ շփման, թիմային գործընթացներին միանալու, նորություններն ուսումնասիրելու համար:

Կարիճ

Այսօր շատ Կարիճներ կենտրոնացած են իրենց նպատակների վրա, ձգտում են իրենց հաջողության և պոտենցիալի համոզիչ ապացույցների: Նույնիսկ եթե ձեզ ոգևորել են նոր ուղղությամբ առաջին հաղթանակները, կրկնակի փորձերում շտապել խորհուրդ չի տրվում. հնարավոր է խափանում, էներգիայի գերծախս: Որպես փոխհատուցում՝ օրը թույլ է տալիս նկատել հավելյալ հնարավորություններ, որոնք այս կամ այն պատճառով չեն օգտագործվում:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում նպատակներին հասնելու համար առավելագույն ջանքերը գործադրել առավոտյան: Օրվա մնացած մասը կարելի է հատկացնել ազատ զբաղմունքներին: Օրը ներշնչում է հիմնավորված լավատեսություն, կանխագուշակում է դրական փոփոխություններ և ոգևորիչ հնարավորություններ, հնարավորություն է տալիս ձեր աչքով տեսնելու ձեր ջանքերի երկար սպասված պտուղները:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում գնահատել ստեղծված իրավիճակի առավելությունները: Աստղերը ձեր առջև նոր հետաքրքիր հեռանկար են բացում, բայց մտորումների, տեղեկատվության ուսումնասիրման, օգտակար կապերի զարգացման համար ժամանակը զուր տեղը չեն տալիս: Հնարավոր է, որ ժամանակն է մտածելու հավելյալ կրթության կամ ձեր դիրքերի ամրապնդման այլ եղանակի մասին: Առանցքային գործոն կարող է դառնալ գործնական համագործակցությունը:

Ջրհոս

Ջրհոսների համար օրը դրական է: Կարող են նոր հնարավորություններ ի հայտ գալ ամուսնանալու, գործնական կամ ստեղծագործական տանդեմի ստեղծման, սիրային կապի ներդաշնակեցման համար: Դրական փոփոխությունները կարող են դիպչել ոչ միայն հարաբերությունների ոլորտին: Բացառված չէ, որ վերանան մի շարք խոչընդոտներ, որոնք խանգարում են լայն լսարանի առջև ելույթ ունենալուն, արտասահման մեկնելուն, ձեր շահերը և իրավունքները պաշտպանելուն:

Ձկներ

Ձկներին աստղերը հուշում են, որ այսօր լավագույն պահը չէ կարևոր հանդիպումների, ինտենսիվ բանակցությունների, ուրիշի կարծիքի վրա ազդելու փորձերի համար: Նշանակալի հարաբերությունների հետ կապված հուզող հարցերից շեղվելու համար կարելի է ամբողջությամբ խորասուզվել աշխատանքի մեջ: Չարժե սահմանափակվել ստանդարտներով, սահմանված կանոններով: Ցանկալի է ընկերական հարաբերություններ պահպանել գործընկերների հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular