ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԻՆ-ը հորդորում է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր ուսումնական տարվա մեկնարկին հրդեհային անվտանգության հարցի հետ կապված քաղաքացիներին նախազգուշացնող հայտարարությամբ է հանդես եկել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանության տեսչությունից, հայտարարության մեջ ասվում է.

«Հանրապետության ուսումնական կազմակերպությունների (դպրոցներ, քոլեջներ, գիշերօթիկներ, ԲՈՒՀ-եր, ուսումնարաններ և այլն) հրդեհային անվտանգության հարցը միշտ արդիական է, քանի որ դրանցում առաջացած հրդեհները, որպես կանոն, ուղեկցվում են մարդկային և նյութական զգալի կորուստներով:

Շատ կարևոր է նմանօրինակ շենքերում ժամանակին լուծել հակահրդեհային ջրամատակարարման, հրդեհաշիջման և հրդեհի ահազանգման ինքնաշխատ համակարգերի, տարհանման ճանապարհների և ելքերի, էլեկտրատնտեսության, հրդեհաշիջման սկզբնական միջոցների հետ կապված հարցերը:

Անդրադառնանք այն միջոցներին և միջոցառումներին, որոնք անհրաժեշտ են հրդեհների կանխարգելման համար: Հատկապես կարևոր է աշխատակիցների և վարչակազմի, ինչպես նաև՝ աշակերտների, ուսանողների հրդեհային անվտանգության կանոնների իմացությունը:
Հնարավոր հրդեհների տարածումը բացառելու համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես, արգելել սանդղավանդակներում պահեստային և օժանդակ շինությունների տեղակայումը, դյուրավառ նյութերի պահումը, բաց կրակով աշխատանքներ կատարելը:

Հրշեջ ավտոմատիկայի և հրդեհաշիջման համակարգերն անհրաժեշտ է պահել աշխատունակ վիճակում, իսկ օբյեկտի տարածքն ու սենյակները պարբերաբար մաքրել այրունակ աղբից, թափոններից:

Մարդկանց և նյութական արժեքների անվտանգ տարհանումն ապահովելու համար անհրաժեշտ է մշտապես ազատ վիճակում պահել բոլոր նցումները, ելքերը, միջանցքները, անցախցերը և աստիճանավանդակները:

Աշխատակիցները պետք է ուսուցանվեն տարհանման ձևերին և մեթոդներին: Արգելվում է տարհանման ուղիների պատերի, հատակների, առաստաղների հարդարումը զանազան դյուրավառ նյութերով:Հնարավոր հրդեհների հաջող մարման համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան հակահրդեհային ջրացանց և հրդեհաշիջման սկզբնական միջոցներ` կրակմարիչներ:

Շատ կարևոր են հրդեհի առաջացման դեպքում վարչակազմի և աշխատակիցների ճշգրիտ գործողությունները: Դրանք առաջին հերթին պետք է ուղղված լինեն մարդկանց անվտանգ տարհանմաը:
Հրդեհը հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է`

- անհապաղ ահազանգել 911` տեղեկություններ հայտնելով հրդեհի ճշգրիտ տեղի և շենքում մարդկանց գտնվելու վերաբերյալ,

- մինչև հրշեջների տեղ հասնելը միջոցներ ձեռնարկել մարդկանց տարհանման համար, և առկա հրդեհաշիջման միջոցներով (կրակմարիչներ, ներքին հրշեջ ծորակներ և այլն) ձեռնամուխ լինել հրդեհաշիջման աշխատանքներին:

Հիշե’ք, որ հրդեհներից և դրանց աղետալի հետևանքներից խուսափելու լավագույն ու փորձված միջոցը եղել և մնում է հրդեհային անվտանգության կանոնների պահանջների իմացությունը և անշեղ կատարումը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular