ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք տիրապետում են օպերատիվ իրավիճակին. նրանք հայտնաբերել են մեծ քանակի զենք ու զինամթերք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 14-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տեղեկություններով հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին մասի և 118 հոդվածի հատկանիշներով հետաքննիչի կողմից հարուցվել էր քրեական գործ և մինչ կատարվում էր հետաքննություն, Արաբկիրի ոստիկանները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզում են, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 55-ամյա Գևորգ Բագրատունուն պատկանող տանը զենք-զինամթերք կա: Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարում է հետաքննիչի միջնորդությունը և Արաբկիրի ոստիկանները Գ. Բագրատունուն պատկանող տանը հայտնաբերում են ԱԿ -74 տիպի ինքնաձիգ, պահունակ՝ լիցքավորված 29 հատ փամփուշտով, փամփուշտի համար նախատեսված պահունակ ՝ լիցքավորված 19 փամփուշտով, մեկ փողանի գործարանային հրացան, մեկ փողանի ԻԺ- 18 տեսակի հրացան, ազդանշանային գլանակներ, մեծ քանակի տարբեր տրամաչափի փամփուշտներ, տարբեր տեսակի մարտական նռնակներ առանց պայթուցիչի, 2 տուփ 400 գրամ և 200 գրամ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյոււթեր, լուսաձայնային գլանակ, մեկ հատ KPM- AУ1 գրառմամբ սարք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Բագրատունին «ավարով» բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, ողջ զենքն ու զինանոցը առգրավված է և նշանակվել է դատաձգաբանական: փորձաքննություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանութան Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միայն այս տարի ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք, ինչպես նաև ոստիկանության ծառայողների անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում մեծ թվով քաղաքացիներ Արաբկիրի ոստիկանություն են ներկայացել ու ոստիկաններին են հանձնել իրենց մոտ պահվող զենքն ու զինամթերքը, ովքեր էլ ազատվել են քրեական պատասխանատվությունից: Ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է,քաղաքացիներին, որպեսզի նրանք իրենց մոտ պահվող ապօրինի զենքերն ու զինամթերքները հանձնեն իրավապահներին, ինչի արդյունքում կազատվեն քրեական պատասխանատվությունից, եթե պարզվի, որ հանձնված զենք- զինամթերքով հանցագործություն կամ հանցագործություններ չեն եղել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular