ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է արագ փոխել «հեղափոխությունը» միջազգային հարթակներում գովազդելու քաղաքականությունը. Արթուր Ղազինյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Երեկ Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովում հրապարակված նկարը մեծ աղմուկ առաջացրեց Հայաստանում։

Նախ ցանկանում եմ հայտնել իմ դժգոհությունը գագաթաժողովի կազմակերպիչներին՝ նկարում Հայաստանի վարչապետին հատկացված տեղի վերաբերյալ (նկարը հատուկ չեմ տեղադրում, քանի որ այն խիստ վիրավորական է Հայկական պետականության համար)։

 Դիվանագիտական արարողակարգին քիչ թե շատ ծանոթ անձիք կհաստատեն, որ այս մակարդակի խմբային նկարներում յուրաքանչյուրն ունի իրեն նախօրոք հատկացված տեղը, որը որոշում են կազմակերպիչները։

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահին հատկացված էր տեղ տեսանելի վայրում՝ ի տարբերություն Հայաստանի, ապա կարելի է պնդել, որ այստեղ առկա է խտրական վերաբերմունք Հայաստանի ղեկավարի նկատմամբ։

Սա բացարձակ անընդունելի է, հատկապես եթե խոսքը գնում ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ջատագով և պաշտպան Եվրոպական միության մասին։

Խնդիրը կայանում է նրանում, որ Ադրբեջանը, ԵՄ բոլոր գնահատականներում, որակվում է որպես կիսաավտորիտար պետություն և մշտապես հայտնվում է եվրոպական բյուրոկրատիայի քննադատության թիրախում։

Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանն ունեցել է առավել ընդգծված ժողովրդավարական նկարագիր և ընկալում, հատկապես անցած տարի տեղի ունեցած «ոչ բռնի, թավշյա հեղափոխության» համատեքստում։

Ի տարբերություն Հայաստանի, ԵՄ-ը Ադրբեջանից ունի կոնկրետ տնտեսական և էներգետիկ շահեր, որոնց և փաստացի ստորադասվում են հռչակված իդեալներն ու արժեքները։

Սա պետք է դաս լինի Հայաստանի իշխանություններին, և նրանք պետք է գիտակցեն, որ ժամանակակից միջազգային հարաբերությունները առավելապես կառուցված են ոչ թե իդեալների ու արժեքների, այլ կոնկրետ ու շոշափելի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերի ու ակնկալիքների վրա։

Պետք է արագ փոխել «հեղափոխությունը» միջազգային հարթակներում գովազդելու քաղաքականությունը և վերադառնալ ավանդական և դասական միջազգային հարաբերությունների տրամաբանությանն ու կանոններին։

Դրանք աշխարհում չեն փոխվել և տեսանելի ապագայում չեն փոխվելու»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular