ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հող չե՛ս հանձնի, երբ այնտեղ բնակվում են, երբ այնտեղ կյանք կա, ապրում են, ստեղծում, արարում...

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հողերը հանձնում ենք, չենք հանձնում, կհանձնենք, չենք հանձնի…Քանի տարի է՝ 1994թ. սկսած խոսում ենք, քննարկում, իրար կոկորդ կռ(ր)ծում, հայհոյում, անիծում, թշնամանում, բարիշում…Եվ ի՞նչ…Արդյունքը…

Ճիշտ են ասում. հող չե՛ս հանձնի, երբ այնտեղ բնակվում են, երբ այնտեղ կյանք կա, ապրում են, ստեղծում, արարում, կառուցում, հարսանիքի երաժշտություն ու երեխայի ճիչ լսում, սրբորեն դողում նախնիների ստեղծածն ու գերեզմանները, աճյունները պահպանելու համար:

Իսկ ինչ ենք արել մենք այս 22 տարվա ընթացքում…Բացի ճանապարհ կառուցելուց, այն էլ անորակ…Որտե՞ղ ենք մսխել <<Համահայկական հիմնադրամի>> գումարները, արդյունավե՞տ ենք ծախսել, դողացե՞լ ենք ՝ հսկել ծախսերն ու դրանց նպատակահարմարությունը:

Բիզնեսի, անասնապահության, այգեգործության համար արտոնյալ պայմաններ, օժանդակություն, վարկային խելամիտ քաղաքականություն վարե՞լ ենք, այդ տարածքները բնակեցնելու համար կոնկրետ քայլեր կատարե՞լ ենք… Իհարկե ոչ…

Ազատության հրապարակից վերջերս ղարաբաղցիներին տուն ուղարկող մի քանի խելապակասներ թող իմանան, որ արցախցին Արցախում է, պաշտպանում է Հայրենքը, նա գիտի իր գործն ու երբեք չի նվնվում և հավայի խոսալու ժամանակ չունի…

Հայրենասիրությունից, Հայրենիքից խոսացող, գոռացող հեռավոր և մերձավոր հայերը երբևիցե մտածե՞լ են լցվեն այդ վայրերը, զինվորագրվեն, ապրեն, ստեղծեն, զարգացնեն, պահպանեն այդ արյան գնով նվաճած տարածքները՝ Քարվաճառը, Բերձորը, Արցախը և ազատագրված ոչ անմիջական պաշտպանական տարածքները…Իհարկե ոչ…

Բարի, ազնիվ, երկրի ապագայով մտահոգված ու խելամիտ նպատակներով տոգորված <<հարձակվեիք>> և բնակեցնեիք այդ տարածքները…Արցախցու նեղություններն ու վտանգները զգայիք ու նոր հեռվից դասեր տայիք ու խրատներ…Բա էլ մյուս ազգերից ի՞նչ ենք ուզում…

Մենք այդ ազատագրած տարածքները Հայրենիք <<չսարքեցինք>> , իսկ հիմա էլ սոցցանցերում, ամերիկաներից, եվրոպաներից, ռուսաստաններից ու բազարային մակարդակի հանրահավաքներից հայրենասիրությունից, հողեր հանձնել-չհանձնելուց ենք խոսում…

Հին ազգ ենք, գուցե ծերացել ենք ու դարձել փնթփնթան, հայհոյող, նվնվացող, անիծող, մուննաթ ու միայն պահանջող…Մի օր ամեն մեկդ նեղություն քաշեք ու մտածեք, թե դուք ինչ եք արել հայրենիքի ու ազգի համար…Ու նոր խոսացեք, եթե իրավունք կվերապահեք ձեզ, կամ էլ սուսուփուս, ձեններդ կտրած եկեք Հայաստան ու Արցախ…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular