ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գ. Ծառուկյանը նոր կապեր է ստեղծում Իտալիայի հետ. Ս. Բեռլուսկոնին ԲՀԿ ղեկավարին հրավիրել է Իտալիա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարգո Կոստանդյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Իտալյայի հետպատերազմյան պատմության շրջանում ամենա հզոր և անդեցիկ քաղաքական գործիչ Սիլվիո Բեռլուսկոնին համագործակցություն է սկսում Հայաստանի հետ։ Մասնավորապես Բեռլուսկոնին իր կուսակցության պատգամավոր Ելենա Պոլիդորիի միջոցով ջերմ բարևներ և նվեր է փոխանցել ԱԺ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և ցանկություն հայտնել համագործակցության նոր փուլ սկսել հայկական կողմի հետ ի դեմս Ծառուկյանի։ Հիշեցնենք, որ մոտ 2 ամիս առաջ Գագիկ Ծառուկյանին պատկանող և հավատարմագրային ծառայությունների ղեկավարմանը հանձնված «Մուլտի գրուպ կոնցեռնը» Ելենա Պոլիդորիի եղբորը ՝ Ֆրեդերիկո Պոլիդորիին պատկանող «Կերամիսսա» ընկերության հետ Հայաստանում մեկնարկել են կերամիկական բարձրորակ սպասկի արտադրություն, որն իր որակով զբաղեցնում է ամենա բարձր դիրքերը միջազգային շուկայում։ 
Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Գագիկ Ծառուկյանն ներկայիս ամենա ազդեցիկ հայ քաղաքական գործիչներից է, ում հեղինակությունն ու համբավը տարածվում է նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Սա առաջին դեպքը չէ, որ Ծառուկյանի հանդեպ վստահություն ունենալով օտարերկրյա քաղաքական և հասարակական գործիչները իրենց գործունեության շրջանակները ընդլայնում են Հայաստանում։ Համոզված եմ, որ եթե Ծառուկյանը շարունակի իր հայանպաստ քաղաք ականությունը, ապա մեր տնտեսությունը կունենա թռիչքաձև իրական աճ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular