ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ արժե Հայաստանում քթի պլաստիկ վիրահատությունը, ովքեր և ինչու են դիմում. զրույց վիրաբույժ Հովհաննես Ստամբոլցյանի հետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Վերջին տարիներին Հայաստանը պլաստիկ վիրաբուժության տեսանկյունից տարածաշրջանում առաջատար հորիզոնականներում է հայտնվել:

Թե ի՞նչ իրավիճակում է գտնվում պլաստիկ վիրաբուժությունը մեր երկրում, ինչպես նաեւ ամենահաճախ հանդիպող պլաստիկ վիրահատությունների ու գնային քաղաքականության մասին Life.panorama.am-ը զրուցել է «Ավանգարդ» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Հովհաննես Ստամբոլցյանի հետ:

-Հովհաննես, ի՞նչ մակարդակի վրա է գտնվում Հայաստանը պլաստիկ վիրաբուժության որակի տեսանկյունից:

-Պետք է ասեմ, որ մեր երկրում պլաստիկ վիրաբուժությունը բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում, եթե համեմատենք տարածաշրջանի հետ: Իհարկե, եվրոպական ու ամերիկյան առաջատար կլինիկաների փորձից մի փոքր հետ ենք, բայց մեր երկրում այս ոլորտը շատ ավելի զարգացած է, քան անգամ Ռուսաստանում: Ինքս մասնակցել եմ տարբեր միջազգային կոնֆերանսների, որոնք ցույց են տվել մեր առաջադիմությունը թե Վրաստանի, թե Ռուսաստանի եւ թե Ադրբեջանի համեմատությամբ:

-Մեր երկրում ազգային առանձնահատկությունից ելնելով՝ ամենաշատը կիրառվում է քթի պլաստիկ վիրահատությունը: Հետաքրքիր է, որպես բժիշկ, ի՞նչ եք կարծում հաճախորդները ավելի շատ բարդույթի, թե խնդրի համար են Ձեզ դիմում:

-Նախ՝ պետք է նշեմ, որ ես վիրահատական միջամտություն եմ ցուցաբերում բացառապես 18 տարին լրացած անձանց: Ինձ դիմողների հիմնական խնդիրները կապված են շնչառության խանգարման հետ, որը որոշ դեպքերում կարող է հորինված լինել, որոշ դեպքերում իսկապես համապատասխանել իրականությանը: Այսինքն՝ շատերը կարող են ընտանիքի անդամներին, ընկերներին ստել ու ասել, որ շնչառական խնդիրներ ունեն, միայն նրա համար, որպեսզի իրականացվի պլաստիկ վիրահատություն, բայց իհարկե, լինում են դեպքեր, որ իսկապես կան այդ խնդիրները:

-Հովհաննես, եթե համեմատական անցկացնեք, Ձեզ ավելի շատ դիմում են իգական, թե արական սեռի ներկայացուցիչները:

-Իհարկե, առավել շատ իգական սեռը, քանի որ բարդույթավորվում են հենց ավելի շատ աղջիկներն ու կանայք: Եթե տոկոսային հարաբերություն անցկացնեմ, ինձ դիմողների միայն 10 տոկոսն են տղամարդիկ: Բացի այս, պլաստիկ վիրաբույժին դիմող տղամարդկանց ճնշող մեծամասնությունն իսկապես ունի շնչառական խնդիրներ, 10-ից մեկը կարող է էսթետիկ վիրահատության նպատակով դիմել մեզ:

-Ինչպես նշեցի՝ շատերը իսկապես բարդութավորվում են իրենց հայկական քթերից: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարելի է պայքարել նման հիվանդագին մոտեցման դեմ:

-Իհարկե, այդ խնդրին երբեք չպետք է հիվանդագին մոտենալ: Այս պարագայում պետք է հիշել նաեւ, որ հնարավոր է մի խնդրից ազատվելով՝ ձեռք բերեն մեկ այլ խնդիր, այս պարագայում՝ մեծ քիթը վիրահատելով կարող են ձեռք բերել արհեստական քիթ, ինչը չի սազում դիմագծերին: Այս պարագայում վիրաբույժը պետք է ուշադիր լինի եւ չափավոր գործի, քանի որ չափն անցնելու դեպքում կլինեն եւ ֆունկցիոնալ, եւ էսթետիկ խնդիր: Միշտ պետք է շեշտը դնել ճիշտ ֆունկցիայի եւ ներդաշնակ արտաքինի, բնական տեսք հաղորդելու վրա: Յուրաքանչյուր իր գործը հարգող բժիշկ առաջին հերթին կատարում է ձեւի շտկում, հետո նոր միայն փոքրացում: Բժիշկը պետք է մի փոքր էլ հոգեբան լինի, նա պետք է կարողանա իր հաճախորդին ճիշտ խորհուրդ տա, կոնկրետ ես ոչ բոլորին եմ վիրահատում: Օրինակ` օրեր առաջ ԱՄՆ-ից մի աղջիկ էր եկել ինձ մոտ, ով այդքան երկար ճանապարհ էր կտրել հատուկ վիրահատություն իրականացնելու համար, սակայն ես կարողացա համոզել նրան ընդհանրապես չվիրահատվել, քանի որ այդպես կկորցներ իր հմայքը: Երբեմն, աղջիկները կարող են դառնալ պլաստիկ վիրահատությունների գերին, սակայն այդ պարագայում գոնե բժիշկը պետք է կարողանա ճիշտ ուղու վրա դնել նման հաճախորդներին: Չէ որ բժշկին յուրաքանչյուր հաջող վիրահատություն պատիվ է բերում:

-Պլաստիկ վիրահատությունների մասին խոսելիս՝ չեմ կարող չանդրադառնալ գնային քաղաքականությանը, որը ոչ միշտ է բոլորի գրպաններին հարմար:

-Եթե գնահատեմ Հայաստանում գործող ամենաակտիվ վիրահատություններ կատարող մոտ 10 բժիշկների գործունեությունը, ապա կարելի է նկատել, որ քթի պլաստիկ վիրահատությունը Հայաստանում արժե միջինը 500 հազար դրամ: Ինչ վերաբերվում է մարդկանց գրպաններին հարմար լինելուն՝ կոնկրետ մեր կլինիկայում գործում է ապառիկ համակարգ, ինչի շնորհիվ առանց տոկոսադրույքի հնարավոր է իրականացնել քթի պլաստիկ վիրահատություն:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular