Վիճաբանություն Արթուր Աբրահամի տան դիմաց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, մայիսի 13-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Քաջազնունի 34 հասցեի՝ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի տան դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի Սարի Թաղի բնակիչներ, 20-ամյա Արթուր Հովակիմյանին, 26-ամյա Թելման Հովակիմյանին և Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Ավետիս Քարամյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գաիկ Շամշյանը, վարորդը դիմել է փախուստի, իսկ Ա. Քարամյանը մարմական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, Ա. և Թ. Հովակիմյանները տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ