ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավարտվեցին Միջմարզային առաջնությունները. Հայտնի են նաև Նարդու Միջմարզային գավաթի հաղթողները

ՍՊՈՐՏ

Վիվառոն մարզերում սպորտային կյանքն ակտիվացնելու և մտավոր խաղերը մասսայականացնելու նպատակով որոշել էր Հայաստանի Միջմարզային գավաթների խաղարկություններն անցկացնել, որքան հնարավոր է, մայրաքաղաքից հեռու:

Այս մրցաշարերի համար Վիվառոն սահմանել է 9 միլիոն դրամ մրցանակային ֆոնդ, որը հավասարապես բաշխվեց Պոկերի, Բլոտի և Նարդու առաջնություններում: Թե՛ ընտրական և թե՛ եզրափակիչ փուլերն անցկացվում էին առանց որևէ մուտքավճարի: Իսկ բաշխված գումարները մասնակիցների համար ինչ-որ չափով կարելի է սոցիալական օժանդակություն համարել:

Միջմարզային մրցաշարերը բացվեց Պոկերի գավաթի խաղարկությամբ: Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» համալիրում մարզերից և Երևանից ժամանած թիմերը պայքարեցին Պոկերի Միջմարզային գավաթին տիրանալու համար: Հաջորդ առաջնությունը անցկացվեց Գյումրիում, որտեղ «Օազիս» համալիրում Բլոտի եզրափակիչ փուլի մասնակիցները պարզեցին լավագույններին:

Օգոստոսի 27-ից 28-ը Վանաձորի «Արմենիա» առողջարանային համալիրում անցկացվեց Նարդու Միջմարզային առաջնության եզրափակիչ փուլը: Հայաստանի երրորդ քաղաք էին ժամանել 10 թիմ մարզերից և 2 թիմ էլ ներկայացրել էր մայրաքաղաքը:

Հիշեցնենք, որ եզրափակիչ փուլի ուղեգրեր էին նվաճել Վիվառոյի կողմից կազմակերպած Նարդու առցանց մրցաշարերի հաղթողները:

Նարդու գավաթի խաղարկությունն անցկացվեց թե՛ թիմային, թե՛ անհատական մրցակարգով: Եզրափակիչ փուլի մրցանակային ֆոնդը կազմում էր 3 միլիոն դրամ, որը բաշխվեց հետևյալ կերպ:

Եվ այսպես, անհատական պայքարում գումարային մրցանակներ ստացան՝

17-ից 32-րդ տեղեր գրաված մասնակիցները՝ 10.000 դրամ,
9-ից 16-րդ տեղերը՝ 20.000 դրամ,
5-ից 8-րդ տեղեր՝ 40.000 դրամ,
4-րդ տեղ՝ 80.000 դրամ:

Իսկ 1-ից 3-րդ տեղերը զբաղեցրեցին հետևյալ մասնակիցները, ովքեր բացի գումարային մրցանակներից, պարգևատրվեցին նաև հատուկ գավաթներով և պատվոգրերով

1. Նարեկ Սանոյան՝ 500.000 դրամ,
2. Հրայր Ղազարյան՝ 200.000 դրամ,
3. Վլադիմիր Վարտանով՝ 140.000 դրամ:

Թիմային մրցաշարում հաղթող դարձավ Կոտայքի թիմը, որի երեք անդամներին էլ հանձնվեցին գավաթներ և պատվոգրեր, Լևոն Այվազյանը, Մհեր Սարգսյանը և Լևոն Քամալյանը պարգևատրվեցին յուրաքանչյուրը 150.000-ական դրամով:

Մրցանակային մյուս տեղերը բաշվեցին հետևյալ կերպ

2-րդ տեղ՝ 300.000 դրամ (Երևան-1),
3-րդ տեղ՝ 240.000 դրամ (Արագածոտնի մարզ):
7-ից 12-րդ տեղեր գրաված թիմերը ստացան 30.000 դրամ, 5-ից 6-րդը՝ 60.000 դրամ, իսկ 4-րդ տեղը գրաված թիմը ստացավ 120.000 դրամ գումար:

Բացի հիմնական մրցումներից, Վանաձորում անցկացվեցին նաև բոնուսային մրցաշարեր՝ ընդհանուր 160.000 դրամ մրցանակային ֆոնդով: Այս խաղերին մասնակցեցին պարտված մասնակիցները, հյուրերը և հանդիսականները: Անհատական մրցաշարի հաղթող Նարեկ Սանոյանը նվեր ստացավ նաև Ելենա Վաենգայի համերգի երկու տոմս:

Ավելացնենք, որ Նարդու գավաթի խաղարկությամբ ավարտվեց Վիվառոյի կողմից կազմակերպված մտավոր խաղերի Միջմարզային առաջնությունները:
Վիվառոն նման մրցաշարերի անցկացումով բարձրացրեց ուշադրությունն ու վերաբերմունքը մարզերի նկատմամբ: Վիվառոյի ապակենտրոնացման քաղաքականությունը լինելու է շարունակական, հետևեք մեր նորություններին և պրոմո-ակցիաներին:

Առջևում նոր մրցաշարեր են, եղեք տեղեկացված և խաղացեք հաճույքի համար:
Նկարները կարող եք դիտել՝ այստեղ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular