ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի քանի օրերի ընթացքում մեր ազգը ցույց տվեց իր լավագույն որակները, ապահովեց անհրաժեշտ միասնականությունը. Լ. Զուրաբյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր խոսքն սկսեց նրանով, որ քառօրյա նիստերի մասին խոսելն այս պահին թերեւս սխալ կլինի: Նա անդրադարձ կատարեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող ներկայիս լարված վիճակին եւ օրերս տեղի ունեցած զարգացումներին: «Մի քանի օրերի ընթացքում մեր ազգը ցույց տվեց իր լավագույն որակները, ապահովեց անհրաժեշտ միասնականությունը, հայի ոգին: Մեր բանակը, մեր տղերքը ռազմաճակատում կռվեցին հերոսաբար: Նրանք հարվածը հետ մղելու ողջ բեռը վերցրեցին իրենց ուսերին՝ ցավոք սրտի տալով զոհեր: Մեր զինվորներն առանց վախի գնացին ու կատարեցին իրենց պարտքը: Նրանցից շատերը կորցրեցին իրենց առողջությունն ու կյանքը: Նրանք ամեն ինչ արեցին հայրենիքի համար»,-ասաց խմբակցության ղեկավարը՝ հաղորդելով նաեւ տպավորությունները վիրավոր զինվորներից մեկի հետ հանդիպումից: «Երբ այցելեցինք վիրավորներին, խոսեցինք մի զինվորի հետ: Պարզվեց՝ նրա երկու ոտքերը կտրված են, սակայն նրա ժպիտը, հպարտությունը, հանգստությունը, վարքագիծն այնպիսին էր, որ հասկանում էր, որ ինքը կատարել է իր պարտքը հայրենիքի հանդեպ եւ իրեն երջանիկ է զգում»,- պատմեց պատգամավորը:
Չցանկանալով խոսել մի շարք կարեւոր հարցերի մասին՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց. «Հիմա, երբ մենք հողին ենք հանձնում մեր զինվորներին, ես չեմ համարում, որ ժամանակն է խոսել պատճառների մասին, քննադատություններ ու վերլուծություններ անել: Մենք պետք է պարզենք, թե ինչու ռազմաճակատի գիծը ամրապնդված չէր: Մենք պետք է հասկանանք, թե 20 տարվա մեջ ինչու մենք տեխնոլոգիապես հետ ընկանք Ադրբեջանից, ինչու մենք չունենք անօդաչու եւ այլ սարքեր: Եթե այդ ամենը լիներ տեղում, ապա մենք ոչ միայն նման կորուստներ չէինք ունենա, այլեւ հակառակորդը չէր էլ հանդգնի նման հարձակում իրականացնել: Ադրբեջանի այս քայլը կապված էր այլ հարցերի հետ, այլ ոչ թե մեր բանակի ոչ կոմպետենտության հետ»,- ասաց՝ նա վիրավոր ու սահմանին կանգնող զինվորներին մաղթելով առողջություն. «Ես ցանկանում եմ մաղթել մեր զինվորներին առողջություն, բարի ծառայություն, բարձր հոգի չեմ մաղթում, քանի որ նրանք դա ունեն: Նրանք պետք է իմանան, որ ամեն հայ կանի ամեն ինչ՝ օգնելու համար մեր զինվորներին հնարավոր բոլոր միջոցներով»:


Սոսե Չանդոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular