ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձորի բնակչին առևանգել են, ծեծել, կոշիկի միջից հափշտակել բանկից ստացած վարկի գումարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վանաձորի՝ 26-ամյա բնակչին առևանգելու, նրա նկատմամբ ավազակային հարձակում և կողոպուտի փորձ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունն ավարտվել է։ Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ հետախուզական, ինչպես նաև օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2017 թվականի սեպտեմբերի 5-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ 1992 թ. ծնված բնակիչը, տեղեկանալով, որ համաքաղաքացու՝ 26-ամյա երիտասարդի մոտ առկա է բանկից որպես վարկ ստացված 300 000 դրամ, այն հափշտակելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել իր ընկերների հետ, նրան հրավիրել սրճարան ու պահանջել տալ իր մոտ առկա գումարը: Մերժում ստանալուց հետո, խաբեությամբ և բռնություն գործադրելով, ընկերների հետ նրան առևանգել և տեղափոխել է Լոռու մարզի «Թեժ լեռ» կոչվող տեղանք, որտեղ դարձյալ բռնություն են գործադրել՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև, գումարը վերջինիս բնակության վայրից հայտնաբերելու նպատակով, նրան տեղափոխել Վանաձոր քաղաքի՝ իր բնակարան, սպանության սպառնալիքով պահանջել գումարը, հարկադրաբար հանել են նրա հագուստները և կոշիկի միջից հայտնաբերել ու հափշտակել զգալի չափի՝ հիշյալ 300 000 դրամը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նույն՝ 27-ամյա երիտասարդը, տեղեկանալով, որ տուժողը կրկին բանկից վարկ է ստանալու, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, գումարը բացահայտ հափշտակելու նպատակով, 2017 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմանում, հետապնդել և սպասել է բանկից՝ նրա դուրս գալուն:

Բանկից դուրս գալուց հետո անմիջապես բանկի դիմաց, դանակով սպառնալով, փորձել են վերցնել վերջինիս ձեռքի պայուսակը: Սակայն 26-ամյա վանաձորցին ինքնապաշտպանության նպատակով իր մոտ պահվող կենցաղային փոքր կացնի գործադրմամբ կարողացել է ինքնապաշտպանվել և վանել իր նկատմամբ հարձակում կատարած անձանց, իսկ վերջիններս դիմել են փախուստի՝ հանցագործությունն ավարտին չհասցնելով իրենց կամքից անկախ հանգամանքներով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1992 թվականին ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ինչպես նաև՝ 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Նկատի ունենալով, որ կատարված նախաքննությամբ 27-ամյա երիտասարդի վերաբերյալ ձեռք բերված ապացույցները բավարար են՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար՝ նրա վերաբերյալ դրվագը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ և հայտարարվել նախաքննության ավարտի մասին։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Նշենք, որ նշված քրեական գործով ևս 5 անձի մեղադրանք է առաջադրվել ավելի վաղ, որոնցից չորսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց վերաբերյալ մասերը քրեական գործից անջատվել են առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպին մասնակից մյուս անձանց հայտնաբերելու, նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular