ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որպես անհայտ կորած որոնվող 79-ամյա քաղաքացու դին հայտնաբերվել է Ջրաշեն գյուղի Արտաշատի ջրանցքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Այսօր՝ մայիսի 7-ն, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Ջրաշեն գյուղի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է տվել, որ գյուղով անցնող Արտաշատի մայր ջրանցքում տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ։

Այս պահին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները պարանների միջոցով ջրանցքից դուրս բերեցին դին։ 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ջրահեղձ եղած քաղաքացին ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող, 79-ամյա Շահեն Գաբուլյանն էր։ Այս պահին էլ դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արսեն Մեխակյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Էդգար Ջանվելյանի գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Գոռ Մանասերյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, և այս պահին դիակի զննություն է կատարում Արարատի մարզային դատաբժշկական բաժնի վարիչ Արմեն Գևորգյաը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ դիակի վրա բռնության հետքեր չկան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular