ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչն է միավորում առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝

«Ի՞նչն է միավորում առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 

Վերջերս Բարձագույն դատական խորհուրդը հրապարակել է իր տարեկան հաղորդումը, որը մոտ 253 էջանոց ծավալուն փաստաթուղթ է։ Փաստաթղթի վերաբերյալ շատ դիտարկումներ կարելի է անել, բայց դրանցից մի քանիսին անդրադառնամ՝ իհարկե, չմոռանալով դրանք քննարկել ԲԴԽ նախագահի այլ հայտարարությունների եւ փաստաթղթերի հետ համակարգային կապի մեջ։

Հիմա՝ ավելի մանրամասն․

• Էջերով կատարվում են վերլուծություններ դատական իշխանության անկախության ապահովման մասին, ավելին՝ նշվում է, որ ծանր հետհեղափոխական տարում դատարանների նկատմամբ հանրային ճնշման աննախադեպ ալիքի պայմաններում ԲԴԽ-ն հաջողել է ապահովել դատարանների բնականոն գործունեությունը՝ թույլ չտալով համակարգային կայունության էական խաթարում։ 
Դուք լրջորեն հավատո՞ւմ եք ձեր ասածին։

Ու ոչ մի խոսք այդ ճնշումներն ուղղորդողների եւ, առհասարակ, գործադիր իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ կիրառվող խայտառակ ճնշումների վերաբերյալ։

Ի՞նչ է արել այս պարագայում ԲԴԽ-ն՝ բացի կրավորական, ոչինչ չասող հայտարարություններից, որոնք որոշ դեպքերում ավելի լավ է չլինեին, քանի որ ոչ այլ ինչ էին, քան ուղիղ հարված հանրային ճնշման տակ գտնվող դատավորին։ Ալեքսանդր Ազարյանի անկախությունն ինչպե՞ս եք ապահովել։ Դատավորի հայտարարությունն ինքնին շատ խոսուն է։ 

• Հաղորդման մեջ նշվում է, որ պետք է բացառել «հեռախոսային արդարադատությունը», նույնիսկ որպես նվաճում նշվում է այս հարցի կապակցությամբ դեռեւս նախորդ իշխանությունների ժամանակ ընդունված նշանակալից որոշման մասին։ Տրամաբանությունը հուշում է, որ հաղորդման մեջ անդրադարձ պետք է լիներ հեռախոսազանգերով դատարանների անկախության խաթարմանը, հայտնի ձայնագրությունններին, գոնե որեւէ ձեւով քննարկվեր վարչապետի հայտարարությունը, որ չկա դատավոր, որ իրեն ասի՝ չէ։ Քար լռություն։ Նույնիսկ չկա թեթեւակի հիշատակում իր պաշտոնավարումը հաջողությամբ շարունակող «Հրաչի»՝ ձայնագրությունների հերոս դատավորի մասին։

Պարզվում է՝ միակ ցցուն օրինակն այս բնագավառում այն է, որ ԴԱՀԿ-ն երբեմն նորմալ չի ապահովում դատական ակտերի հարկադիր կատարումը։

Հետո հաղորդման ընդհանրապես ոչ վերաբերելի հատվածում խոսվում է խորհրդարանի եւ այլ ամբիոններից խոսող ինչ-որ չինովնիկների մասին, ովքեր վնասում են դատարանների անկախությանը։ 
Թերեւս ինչ-որ չինովնիկը հենց վարչապետն է։ Սա իմ կարծիքն է: 

Բայց ԲԴԽ-ն այստեղ լուռ է, մի կողմից կարծես ասում է, որ կան չինովնիկներ, մյուս կողմից էլ լղոզում է՝ անուններ չտալով:

Ու մնում է միայն խորը ափսոսանք ապրել, որ դատական իշխանության երաշխավորը լուռ ու կույր է այն դեպքում, երբ պետք է արձագանքեր։ Բայց դե չարձագանքելու պատճառն էլ պարզ է. ԲԴԽ-ն խորը շնորհակալ է Կառավարությանը։ Ինչո՞ւ՝ կհարցնենք։ Հավանաբար իրեն տրված հատկացումների համար։ Ու այստեղ հասկանում ես, թե ինչ կարեւոր բան է փոխադարձ երախտագիտությունը։

• ԲԴԽ մեկամյակի միջոցառմանը ԲԴԽ նախագահը հայտարարել է, որ բացառվել է համակարգային կոռուպցիան դատական իշխանության համակարգում, վերացվել են այդ երևույթի ինստիտուցիոնալ նախադրյալները։ Սրա լրջության աստիճանը նույնն է, ինչ այն հայտարարությանը, թե երկրում առհասարակ կոռուպցիա չկա: 

Իսկ ինչպե՞ս կարող է մի ամբողջ իշխանություն՝ դատականը, իր անկախության երաշխավոր համարել մի կառույցի, որի ղեկավարն անհասցե այդ համակարգի հանդեպ օգտագործում է «ջեբգիրություն» բառը։

• Եվ իհարկե, ոչ մի խոսք Վճռաբեկ դատարանի, հատկապես քրեական գործերով պալատի վախվորած կեցվածքի, իրավագիտության հետ զրո կապ ունեցող դիրքորոշումների, մինչ օրս շարունակվող զանգվածային ինքնաբացարկների եւ արդարադատություն իրականացնելուց հրաժարվելու դեպքերի մասին։

ՀԳ. Կա աներկբա մի բան, որ միավորում է առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ Գագիկ Հարությունյանի «անփոխարինելիության» վերաբերյալ պատկերացումներն են։ Նիկոլ Փաշինյանն իր կարծիքն այս կառույցի ու նրա ղեկավարի մասին փոխել է, թե ոչ, հստակ չէ, բայց հստակ է, որ Գագիկ Հարությունյանը փոխել է կարծիքը ու ոչ միայն՝ նոր իշխանությունների քիմքին համապատասխան»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular