ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատավորը հրաժարվել է արդարադատություն իրականացնելուց․ Քոչարյանի պաշտպանական խումբ

ԻՐԱՎՈՒՆՔ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, որը ներկայացմում ենք ստորև․

«Դատավոր Գրիգորյանը որևէ նախատրամադրվածություն չունի Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ, սակայն ինքնաբացարկ է հայտնել։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով նախօրեին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել: 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը դատարանի ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը դեռ չի ստացել, սակայն Դատական տեղեկատվական համակարգում այն արդեն տեղադրված է:

Հիշյալ որոշմամբ արձանագրվել է, որ դատարանը ինքնաբացարկ է հայտնել մի քանի պատճառով, մասնավորապես սույն գործն անջատվել է դեռևս 2008 թվականին հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից, իսկ այդ գործով նախաքննության ընթացքում, ինչպես նաև այդ գործից հետագայում անջատված մասերով նաև դատարաններում, ներկայումս դատավոր Վարդան Գրիգորյանը իրականացրել է երկու մեղադրյալների շահերի պաշտպանություն: Բացի դրանից՝  դատավորը պարզել է նաև, որ դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից իրեն է մակագրվել ՀՔԾ ավագ քննիչ Հր.Մուշեղյանի միջնորդությունը` մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որով դատախազի միջնորդության հիման վրա, 29.12.2018 թ․-ին ինքնաբացարկ է հայտնել:

Միաժամանակ որոշման մեջ դատավորը նաև նշել է, որ 2007 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում, իսկ 2005 թվականից մինչև 2013 թվականը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ է հանդիսացել Ռուբեն Սահակյանը, ով ներկայումս իրականացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը։ 

Դատարանն արձանագրել է, որ այդ հանգամանքները դատավարության մասնակիցների կամ օբյեկտիվ և անաչառ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել դատավորի անկողմնակալության և անաչառության վերաբերյալ, ըստ դրա էլ կասկածի տակ կարող է դրվել քրեական գործի ողջ դատական քննության օբյեկտիվությունը, ինչպես նաև քրեական գործի քննության շրջանակներում կայացվելիք դատական ակտերի արդարացիությունը, հետևաբար արդարադատության շահերից ելնելով գտնում է, որ անհրաժեշտ է ինքնաբացարկ հայտնել:

«Թեպետ իմ սուբյեկտիվ ընկալմամբ որևէ նախատրամադրվածություն չունեմ սույն գործի վերաբերյալ, սակայն դատավորն անաչառ պետք է լինի ոչ միայն սուբյեկտիվ, այլ նաև օբյեկտիվ տեսանկյունից, այն է` առկա լինեն բավարար երաշխիքներ, որոնք այս առումով կբացառեն որևէ իրավաչափ կասկած: Յուրաքանչյուր դատավոր, ում առնչությամբ օրինական կասկած կա, թե նա անաչառ չէ, պետք է ինքնաբացարկ հայտնի»,֊ասվում է որոշման մեջ:

Պաշտպանական խումբը գտնում է, որ նույնիսկ այս պարագայում դատարանը պարտավոր է դատական նիստ հրավիրել, կողմերին տեղեկացնել ինքնաբացարկի հիմքերի առկայության մասին, հաշվի առնելով այն, որ որևէ նախատրամադրվածություն չունի սույն գործի վերաբերյալ, սակայն ինքնաբացարկ է հայտնում՝ առաջարկելով կողմերին քննարկել իր ինքնաբացարկի անտեսման հարցը: 

Պաշտպանական խումբը պնդում է նախկինում հայտնած իր դիրքորոշումը՝ դատարանն ամեն դեպքում պարտավոր էր անդրադառնալ խափանման միջոցի հարցին՝ հետևաբար գտնում են, որ դատավորը հրաժարվել է արդարադատություն իրականացնելուց»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular