ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպորտի նախարարը՝ Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի եւ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը կասեցնելու մասին

ՍՊՈՐՏ

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը մայիսի 7-ին հանդիպեց լրագրողների հետ:

Նախարարը խոսեց կատարված աշխատանքների, ծրագրերի ու սպասվող իրադարձությունների մասին: Նա հայտնեց, որ այս տարի Հայաստանում անցկացվելու է սպորտային պարերի մինչեւ 21 տարեկանների աշխարհի առաջնություն, ինչպես նաեւ օգոստոսին տեղի կունենա խճուղային հեծանվավազքի «Տուր դը Արմենիա» միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն 100-ից ավելի հեծանվորդներ:

Գաբրիել Ղազարյանի խոսքով, հունահռոմեական ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը կվերանորոգվի, ինչպես նաեւ կկառուցվի նոր մարզադպրոց:

«Արթուր Ալեքսանյանի մարզադպորցի վերաբերյալ բանակցել ենք Քաղաքաշինության կոմիտեի հետ: Նախահաշվարկային բոլոր աշխատանքները կատարված են: Կկառուցվի նոր մարզադպրոց, իսկ հինը կվերանորոգվի: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն հաջորդ տարվա սկզբնամասում: Նոր մարզադպրոց կառուցելու համար կպահանջվի մոտ 480 միլիոն: Տարածքն արդեն հաստատված է քաղաքապետարանի կողմից»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Խոսելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորման կասեցման վերաբերյալ՝ նախարարը նշեց, որ բռնցքամարտի ֆեդերացիային այժմ ֆինանսավորում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

«Սա դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը: Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը կասեցվել է այն բանի հիման վրա, որ Օլիմպիական կոմիտեն կասեցրել է ֆեդերացիայի անդամակցությունը: Հրամանում նշված է, որ պետական աջակցություն ստացած ազգային ֆեդերացիան պարտավոր է անդամակցել Օլիմպիական կոմիտեին: Մենք շարժվում ենք օրենքով: Եթե մենք այսօր տրամադրենք այդ գումարը, կստացվի, որ խախտում ենք օրենքը: Պարոն Գեւորգյանի հայտարարությանն այն մասին, որ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը շարունակվում է, իրականությանը չի համապատասխանում: Դատական գործընթացի վերաբերյալ որոշումը կհրապարակվի առաջիկա օրերին: Նախարարության կողմից ֆեդերացիայի ֆինանսավորումը դադարեցված է:

ՀԱՕԿ-ը պատրաստակամություն է հայտնել այդ գումարը տրամադրել բռնցքամարտին: Դեռ չեմ կարող ասել, թե նախարարության կողմից խնայված գումարներն ինչ նպատակների են ծառայելու»,- նշեց Ղազարյանը:

Նախարարը խոսեց նաեւ Ռաֆայել Վահանյանի շախմատի դպրոցի տնօրենի մրցույթի վերաբերյալ ստեղծված կոնֆլիկտի մասին: Ավելի վաղ հայ գրոսմայստերները բաց նամակով դիմել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով լուծում տալ այդ խնդրին:

«Նրա տարիքը թույլ չի տալիս մասնակցել ընտրություններին: Պետք չէ մոռանալ, որ մեր փորձառու մասնագետներն ունեն գիտելինքեր եւ փորձ, ինչը պետք է օգտագործել: Մենք պարտավոր ենք օգտագործել նրանց ներուժը: Օրինակ՝ նա կարող են լինել խորհդի նախագահ կամ զբաղեցնել այլ պաշտոն»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular