Ընթանում է ԱԺ քառօրյան. Օրակարգում է դատախազության գործունեության հաղորդումը (ուղիղ)
ՎԻԴԵՈԱզգային ժողովում ընթանում են հերթական նիստերը: Խորհրդարանի օրակարգում ընդգրված է 14 հարց:
Մասնավորապես, ԱԺ-ն կքննարկի «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը (երկրորդ ընթերցմամբ), «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը:
ԱԺ օրակարգում է նաեւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նշենք, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի եւ կից փաթեթի քննարկման տեւողությունը սահմանվել է մինչեւ 2 ժամ:
Նկատենք, որ հաշվի առնելով, որ մայիսի 9-ը ոչ աշխատանքային օր է, հնարավոր է խորհրդարանն իր աշխատանքը ավարտի արդեն մայիսի 8-ին, հակառակ դեպքում՝ հարցերի քննարկումը կտեղափոխվի մայիսի 10-ին: