ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդկանց պահանջները, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ներկայացնում ենք տղամարդու բնական պահանջները, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե ինչ հատկանիշներ է փնտրում ու գնահատում յուրաքանչյուր տղամարդ կնոջ մեջ:

Սովորեք համադրել դրանք, եւ դուք կկարողանաք դառնալ ձեր տղամարդու միակ ու անկրկնելի սերը:

1 . Կին-գործընկեր

Այդ կինը ունի երջանիկ հարաբերությունների համար անփոխարինելի մի այնպիսի հատկանիշ, ինչպիսին է լսելու ունակությունը: Նա կարողանում է լսել այնպես, ինչպես ոչ ոք: Նրան հետաքրքիր ու կարեւոր է այն ամենը, ինչի մասին ուզում է պատմել նրա զուգընկերը՝ նրա աշխատանքին վերաբերող բարդ ու խնդրահարույց պահերից սկսած մինչեւ անհավանական գաղափարներ, որոնցով լի է: Ընդ որում բոլորովին պարտադիր չէ, որ կինը մանրակրկիտ ուսումնասիրի բիզնեսի կամ մեկ այլ ոլորտի բոլոր նրբությունները, որով զբաղվում է տղամարդը: Կարեւոր է տղամարդուն տալ այն զգացողությունը, որ կինը նրա կողմից է, նրա գլխավոր դաշնակիցը ու աջակցողը այն պահերին, երբ նա դրա կարիքը ամենից շատ է զգում:

2. Կին-մուսա

Դուք հաստատ լսել եք հայտնի ասացվածքը՝ «յուրաքանչյուր մեծ տղամարդու թիկունքին մեծ կին կա կանգնած»: Պատմությանը բազմաթիվ նման օրինակներ են հայտնի: Սալվադոր Դալիի Գալան, Նապոլեոնի Ժոզեֆինան, մեծանուն գրողների, գիտնականների ու քաղաքական գործիչների կանայք…

Եվ այսպես, ինչպիսի՞ն է նա՝ մուսա կինը: Ո՞րն է նրա ուժը: Նախեւառաջ իր տղամարդուն հավատալու, նրան ոգեշնչելու ու նրանով հիանալու կարողությունը: Հիշո՞ւմ եք, թե ինչ բառերով եք սովորաբար արտահայտում ձեր հիացմունքը ձեր սիրելի տղամարդու հանդեպ:

Ամենայն հավանականությամբ, դուք կմտաբերեք շաբլոն արտահայտություններ «դու լավագույնն ես», «ամենահրաշալին ես» եւ այլն: Իսկ ո՞ւմ են դրանք ձեզ հիշեցնում: Ճիշտ է, այն մայրիկին, որը գովում է իր երեխային լավ արարքի համար: Նման գովասանքից հետո տղամարդը կարող է մանկամտանալ, վերածվել երեխայի: Իսկական հիացմունքը, որը կարող է ոգեշնչել տղամարդուն, ոչ թե հիացմունքն է նրա արածով, այլ նրանով, որը նա դեռ չի արել:

Հիացեք այն հատկանիշներով, որոնք դուք կցանկանայիք տեսնել ձեր տղամարդու մեջ, այն գործերով, որը նա դեռ նոր է մտադիր իրականացնել: Արեք դա անկեղծորեն, հավատացեք նրան ու ոգեշնչեք ձեր հավատով: Միայն այդ դեպքում նա կհավատա ձեր խոսքին ու եռանդ ձեռք կբերի՝ զարգանալու ու նորանոր ձեռքբերումների համար:

3 Կին-հարմարավետության փերի

Այդ կինը տղամարդու համար ստեղծում է մի այնպիսի տարածք, որտեղ նրան սպասում են ու սիրում, որտեղ նա իրեն հանգիստ է զգում, որտեղ նրան ընտանեկան հարմարավետությունն է շրջապատում:

Նույնիսկ կենցաղի հասարակ բաղկացուցիչները՝ օրինակ վերնաշապիկ արդուկելը, համեղ ուտելիքը, մաքրությունն ու կարգուկանոնը տղամարդու համար եռանդի հսկայական աղբյուր են դառնում:

Նման կինը տունը եռանդի աղբյուր է դարձնում, մի վայր, որտեղ տղամարդը ուզում է վերադառնալ, որտեղ նա վերականգնվում է ու հանգստանում ու որտեղից դուրս է գալիս նոր սխրանքների համար ոգեշնչված: Նաեւ նման կինը կարողանում է տղամարդուն ցույց տալ իր զգացմունքները, նրան դիմավորում է ուրախությամբ, շրջապատում հոգատարությամբ ու ջերմությամբ, լցնում ամբողջ տունը իր սիրով: Նման կնոջ կողքին տղամարդը միշտ եռանդով ու ուժերով լի է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular