ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենալսելին երբեմն լռությունն է. 200 հազար դոլար՝ Արցախին, լուրջ ներդրումներ Տաշիրում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեր իրականության մեջ, ցավոք, երբեմն հայրենասիրության սահմաններն սկսվում ու ավարտվում են պաթետիկ հայտարարություններով ու բաժակաճառերով:

Ու որպես կանոն, ավելի քիչ խոսում են նրանք, ովքեր ուղղակի գործ են անում՝ իրենց հնարավորությունների սահմաններում: Այդպիսի մարդկանցից է գործարար Արամայիս Բոզոյանը: Իմացանք, որ Արցախին 200 հազար դոլար է նվիրաբերել: Առանց աղմուկի, առանց ավելորդությունների, ուղղակի մարդն իր սրտի ցանկությամբ իր նվիրատվությունն է արել Արցախ աշխարհին:

Արամայիսը հաջողակ գործարար է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն ամուր կառչած է իր հող ու ջրին, իր հայրենի եզերքին՝ Տաշիրին… Նվիրումն արհեստական չի լինում: Այն կա կամ չկա: Բարձրագոչ խոսքերից շատ ավելի լսելի լռությամբ Արամայիս Բոզոյանը պարբերաբար աջակցում է ոչ միայն Մեծավանին, ուր ծնվել է, Տաշիրի տարածաշրջանին, այլև Հայաստանին ընդհանրապես ու նաև Արցախին: Հիմա մեծ ծրագիր է կյանքի կոչում՝ Տաշիրի տարածաշրջանի 6-7 համայնքներում, ավելի քան 1400 հեկտար խոպան հողերի վրա: Շոշափելի ներդրումներ իրականացնելով՝ ձեռք է բերել գերժամանակակից տեխնիկա, մելիորացրել այդ հողերը, սկսել մշակման աշխատանքները:

Զուտ գործարարության տեսակետից օգուտների մասին խոսելն առայժմ անիմաստ է, սակայն միայն այն, որ այդքան խոպան հողեր անմշակ չեն մնա, արդեն իսկ չափազանց կարևոր է: Դրան գումարենք նշյալ համայնքերի բյուջե մտնող հարկերը, ինչպես նաև 200-ից ավելի աշխատատեղերը, որ ցանկացած ոչ երևանյան տարածաշրջանի համար զգալի թիվ է, պատկերն առավել ամբողջական կդառնա:

Երբ մարդն ուրախ է իր երկրի, իր արմատների, իր ժողովրդի համար մի լավ գործ անելով, երբ մարդն ուղղակի ուզում է իր նպաստը բերել թեկուզ մեկ համայնքի զարգացման, թեկուզ տասը մարդու բարեկեցության գործին, մեր կարծիքով՝ հայրենասիրության սահմանները հենց այստեղ են: Ու չգնահատել, երևի թե, չի կարելի: Յուրաքանչյուր տարածաշրջանում մի քանի այսպիսի տղաներ ունենանք, մեր խնդիրներն անհամեմատ քիչ կլինեն:

Արտակ Ճաղարյան

ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular