ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԽԱՅՏԱՌԱԿ ՄԻՋԱԴԵՊ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ… զինվորի «քֆուրը» ավարտվել է սպանության փորձով

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

1in.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Վլադիմիր Դավոյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ:

20-ամյա Վլադիմիրը պարտադիր ժամկետային զինծառայող էր: Նա կալանքի տակ է 2015 թվականի փետրվարի 17-ից՝ սպանության փորձի մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի փետրվարի 15-ին, ժամը 13-ն անց 30-ի սահմաններում՝ հանգիստ հերթափոխի ժամանակ, շարքային Վլադիմիրը գետնատնակում վիճաբանության մեջ է մտել նույն դիրքում մարտական հերթապահության մեջ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Մանուկ Ղազարյանի հետ: Մանուկը հայհոյել է, Վլադիմիրը ձեռքով հարվածել է նրա դեմքին ու ինքն էլ է հայհոյել, ապա «վրեժ լուծելու շարժառիթով սպանություն կատարելու դիտավորությամբ զինաբուրգից վերցրել է իրեն ամրակցված դիպուկահարի հրացանը, ամրացրել է զրահաբաճկոնում պահվող տասը փամփուշտներով պահեստատուփը, լիցքավորել է զենքը ու Մանուկին կյանքից զրկելու դիտավորությամբ ցանկացել է կրակոցներ արձակել նրա ուղղությամբ, բայց իր գործողություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ միջամտել են մյուս զինվորները, ովքեր փոխել են զենքի փողի ուղղությունը: Վլադիմիրի արձակած կրակոցները դիպել են գետնատնակի մահճակալին, հետո նաև՝ պատին»:

Մանուկ Ղազարյանը տուժողի կարգավիճակի հետ միասին առաջին ատյանի դատարանում ունեցել է նաև ամբաստանյալի կարգավիճակ: Նա մեղադրվել է ծառայակցի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու, զինվորների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով:
Առաջին ատյանի դատարանում Վլադիմիր Դավոյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ դեպքի օրը՝ հանգստի ժամին, դիրքի ավագն ասել է, թե փորձնական «տագնապ» պիտի անցկացնեն: Մանուկ Ղազարյանն ասել է, թե չի մասնակցելու, քանի որ… հոգնած է:

Ինքը նրան ասել է. «Մարդ կա՞, որ բան ես ասում, չի անում»:

Մանուկը հայհոյանքով կատակ է արել, ինքը նույն կատակով պատասխանել է ու ասել է, որ նա չշարունակի:

Բայց իր ու Մանուկի միջև խոսակցություն է ծավալվել նախկին մի միջադեպի վերաբերյալ: Ինքը Մանուկին ասել է. «Հաշվի էս խոսակցությունը քեզ ադալժենի եմ անում, կիջնենք զորամաս, կխոսանք էդ թեմայով»:

Մանուկը պատասխանել է հայհոյանքով ու ասել է. «… տղերք էլ կան, որ ես եմ ադալժենի անում, որ գնամ հասնեմ տուն»:

Ինքը Մանուկի ասածից չի վիրավորվել, այն որպես անձնական վիրավորանք չի ընդունել, բայց նրան կարգի հրավիրելու համար ցանկացել է հարվածել, միայն թե ձեռքը Մանուկին չի դիպել: Համածառայողները բաժանել են իրենց: Մանուկին դուրս են բերել գետնատնակից:

Ինքը գնացել է հետևից, որ հարվածի Մանուկին, բայց իրեն չեն թողել: Մանուկը կրկնել է. «Հորս արև, ես քո հետ չեմ եղել»:

Ինքը գետնատնակում վերցրել է իրեն ամրակցված դիպուկահարի զենքը, ամրացրել է պահեստատուփը, բայց որևէ քայլ չի արել: Համածառայող Վահեն հետևից մոտեցել է իրեն, բռնել է զենքից ու պահանջել է բաց թողնել:

Ինքը պահանջել է, որ Վահեն թողնի զենքը, Վահեն էլ ասել է, որ այդ ամենը ի՛ր համար է անում: Նա իրեն հրելով՝ տարել-նստեցրել է մահճակալին, զենքը քաշել է, բայց ինքը զենքը բաց չի թողել: Իրենց են մոտեցել համածառայողները, փորձել են վերցնել զենքը: Ինքն ասել է. «Դե որ ուզում եք զենքը խլել ձեռքիցս…» ու լիցքավորել է զենքը և կրակոց է արձակել:

Կրակոցը դիպել է պատին: Հետո մոտեցել է Արթուրը, նույնպես ցանկացել է զենքը վերցնել իր ձեռքից: Արձակվել է երկրորդ կրակոցը, դա եղել է պատահաբար:

Դրանից հետո ինքը բաց է թողել զենքը: Համածառայողները վերցրել են հրացանը, դրսում լիցքաթափել են:

Ինքը նյարդային վիճակից դողում էր ու ասում. «Մամ ջան, կներես»: Հետո ինքը զանգել է վաշտի հրամանատարին, ասել է, որ նա գա իրենց մարտական դիրք: Եկել են գումարտակի շտաբի պետը, գումարտակի հրամանատարը: Ինքն ասել է, թե այդ ամենը արել է միայն Մանուկին վախեցնելու համար:

Հետո իրենք գնացել են հրամանատարական դիտակետ, ճանապարհին ինքն ու Մանուկը ներողություն են խնդրել միմյանցից: Ինքը սպաներին ասել է, որ չի ցանկացել սպանել Մանուկին, եթե ցանկանար, ոչ ոք իրեն չէր կարողանա խանգարել:

Մինչև դեպքը ինքն ու Մանուկը ոչ մի խնդիր չեն ունեցել: Ինքը զենքը բաց չի թողել, որ համածառայողներին ապացուցի՝ եթե ինքը չցանկանա, զենքը իրենից չեն կարող խլել:

Նախաքննության ժամանակ Վլադիմիրն ասել է, թե վիրավորվել է Մանուկի հայհոյախոսությունից: Իր արժանապատվությունը ստորացվել է: Մյուս համածառայողները ներկա էին, դրանից ինքն ավելի էր վիրավորված զգում իրեն: Ինքը ցանկացել է, որ ինչ-որ մեկը տեսնի իր կողմից զենքը լիցքավորելը, բարձր տոնով ասի, որ ինքը չլիցքավորի, Մանուկը դա լսի ու վախենա:

Մանուկ Ղազարյանն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե իր ու Վլադիմիրի միջև խոսակցություն է սկսվել, ինքը հայհոյել է ուրիշի հասցեին, բայց Վլադիմիրը կարծել է, թե իրեն է հայհոյում:

Ինքն ասել է. «… տղեքին կուլ եմ գնում, որ գնամ տուն հասնեմ»: Հետո ինքը գնացել է հարևան դիրքից ծխախոտ բերելու, կրակոց է լսել, բայց հեռու էր, չի տեսել կրակոցի, ինչպես նաև Վլադիմիրի կողմից զենքը վերցնելու պահը: Իր կարծիքով՝ Վլադիմիրը չի ցանկացել իրեն սպանել: Միջադեպից հետո ինքն ու Վլադիմիրը լիցքավորված զենքով, իրար հետևից քայլելով՝ գնացել են հրամանատարական դիտակետ, եթե Վլադիմիրը ցանկանար իրեն սպանել, դրա հնարավորությունը ուներ:

Մանուկն ասել է, թե նախաքննական ցուցմունքի ժամանակ շփոթված է եղել, դրա համար է հայտնել, որ կրակոցի պահին ինքը գետնատնակում է եղել…

Դատարանը հաստատված է գնահատել Վլադիմիր Դավոյանին ու Մանուկ Ղազարյանին առաջադրված մեղադրանքները:

Որպես Վլադիմիր Դավոյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝ հաշվի է առնվել Մանուկ Ղազարյանի վարքագծի հակաօրինականությունը՝ հայհոյանք տալը, որով պայմանավորվել է հանցագործության կատարումը:

Վլադիմիր Դավոյանը մեղավոր է ճանաչվել սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 8 տարի ազատազրկման:

Մանուկ Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 3 ամիս ազատազրկման: Այս պատժին գումարվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի փետրվարի 12-ի դատավճռով նշանակված պատիժը՝ 3 ամիս կարգապահական գումարտակում պահելը, ու վերջնական պատիժ է սահմանվել 6 ամիս ազատազրկումը: Մանուկ Ղազարյանի նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Այս դատավճիռը բողոքարկվել էր միայն Վլադիմիր Դավոյանի մասով: Մանուկ Ղազարյանը դատավճիռը չէր բողոքարկել: Նրա մասով դատավճիռը մտել է ուժի մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular