Երեւանում ոստիկանները որոնում են տղամարդու, որը սեռական օրգաններն է ցույց տվել 12-ամյա երեխաներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 3-ին Շենգավիթ վարչական տարածքում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Շենգավիթի ոստիկանություն է դիմել Արարատի մարզի բնակիչ, 39-ամյա Է. Ա.-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 13:30-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանի Հ. Հովհաննիսյան փողոցում գործող թիվ 173 հիմնական դպրոցի մոտ անհայտ մակնիշի և համարանիշի մոխրագույն ավտոմեքենայի վարորդը կանչել է իր աղջկան՝ 12-ամյա Կ.Վ.-ին, և համադասարանցի,12-ամյա Ա.Լ.-ին, նստեցրել է ավտոմեքենայի մեջ եւ ցույց է տվել իր սեռական օրգանները:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջացառումներ՝ տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ: