ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կլոպ․ Սալահի հետ ամեն ինչ կարգին է, բայց նա ուժեղ հարված է ստացել գլխին

ՍՊՈՐՏ

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Նյուքասլի» դեմ Պրեմյեր լիգայի 37-րդ տուրի հանդիպումից հետո պատմել է թիմի եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի վիճակի մասին։ Ֆուտբոլիստը դարպասապահի հետ բախման հետեւանքով հարված էր ստացել գլխին։

«Սալահը ուժեղ հարված է ստացել գլխին, նա պառկած էր խոտածածկին, եւ բժիշկները պետք է որոշում ընդունեին եւ ընդունեցին փոխարինել։ Իհարկե, մենք համաձայն ենք այդ որոշման հետ։ Բայց հանդերձարանում Մոհամեդը նստած հետեւել է հեռուստացույցով խաղի ընթացքին։ Նրա հետ ամեն ինչ կարգին է, բայց «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղից (մայիսի 7-ին) առաջ պետք է ստանանք բժիշկների եզրակացությունը»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» «Նյուքասլին» հաղթել է 3։2 հաշվով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular